Jump to content

Տարրերի կլարկներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տարրերի կլարկներ, թվեր, որոնք արտահայտում են քիմիական տարրերի միջին պարունակությունը երկրակեղևում, ջրոլորտում, ամբողջությամբ Երկրում, տիեզերական մարմիններում և այլ երկրաքիմիական կամ տիեզերաքիմիական համակարգերում։ Կլարկները լինում են՝ կշռային (%-ներով, գ/տ-ներով կամ գ/գ-ներով) և ատոմային (%-ներով՝ ատոմների թվից)։ Երկրակեղևը կազմող տարբեր ապարների քիմիական բաղադրության վերաբերյալ տվյալների (մինչև 16 կմ խորությունը) առաջին ընդհանրացումը կատարել է ամերիկացի գիտնական Ֆ. Կչարկր (1889)։ Երկրակեղևի նրա հաշվարկած կազմում քիմիական տարրերի տոկոսային պարունակության թվերը հետագայում փոքր-ինչ ճշտեց Ա. Ֆերսմանը և առաջարկեց անվանել Կլարկի թվեր կամ կլարկներ։ Տարրերի միջին պարունակությունները երկրակեղևում հաշվարկել են Ա. Վինոգրադովը, Ս. Թեյլորը, Կ. Վեդեպոլը։ Ամբողջությամբ Երկրի միջին քիմիական կազմը հաշվարկվել է մետեորիտներում տարրերի պարունակության մասին տվյալների հիման վրա։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 477