Տարտուի պայմանագրեր
Արտաքին տեսք
![](http://upload.wikimedia.org/wikipedia/hy/thumb/7/77/%D5%8F%D5%A1%D6%80%D5%BF%D5%B8%D6%82%D5%AB_%D5%BA%D5%A1%D5%B5%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A1%D5%A3%D6%80%D5%A5%D6%80.jpg/300px-%D5%8F%D5%A1%D6%80%D5%BF%D5%B8%D6%82%D5%AB_%D5%BA%D5%A1%D5%B5%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A1%D5%A3%D6%80%D5%A5%D6%80.jpg)
Տարտուի պայմանագրեր, հաշտության պայմանագիր, որը 1919—1920 թթ. կնքվել է ՌԽՖՍՀ-ի և Էստոնիա-ի, ինչպես նաև՝ ՌԽՖՍՀ-ի և Ֆինլանդիայի միջև Էստոնիայի Տարտու քաղաքում Էստոնիայի անկախության և առաջին սովետա-ֆիննական պատերազմների ավարտի առիթով։
Այդ պայմանագրերն են՝
- 1919 թ.-ի դեկտեմբերի 31-ին ՌԽՖՍՀ-ի և Էստոնիայի Դեմոկրատական Հանրապետության միջև պատերազմական գործողությունների դադարեցման մասին պայմանագիր[1],
- ՌԽՖՍՀ-ի և Էստոնիայի միջև 1920 թ.-ի փետրվարի 2-ին կնքված պայմանագիր[2],
- 1920 թ.-ի օգգոստոսի 13-ին ՌԽՖՍՀ-ի և Ֆինլանդիայի միջև հաշտության պայմանագիր,
- 1920 թ.-ի օգոստոսի 14-ին ՌԽՖՍՀ-ի և Ֆինլանդիայի միջև կնքված խաղաղության պայմանագիր[3]։