Տարվա ուսուցիչ (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Տարվա ուսուցիչ
School of Life
680784 DV L F.jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրհումորային դրամա
Թվականփետրվարի 19, 2005
Լեզուանգլերեն
ՌեժիսորWilliam Dear?
ՊրոդյուսերDan Clarke?
Սցենարի հեղինակJonathan Kahn?
ԴերակատարներԴեյվիդ Փայմեր, Ռայան Ռեյնոլդս, John Astin?, Kate Vernon?, Paul Jarrett? և Lorena Gale?
ՕպերատորԲրայան Փիրսոն
ՄոնտաժEdgar Burcksen?
Տևողություն110 րոպե

«Տարվա ուսուցիչ» (անգլ.՝ School of Life), ֆիլմ ուսուցչի մասին։ Ռուսական կինովարձույթում թողարկվել է 2005 թվականին[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆոլբուրկի դպրոցում բոլորը հիացած են նոր ուսուցչով՝ հմայիչ և հնարամիտ երիտասարդ պարոն Դիով։ Բայց երիտասարդ կուռքն արդեն ազդեցիկ թշնամի ուներ։ Մեթ Ուորները՝ տառակեր և մանրախնդիր մի մարդ, որը հակված էր ստանալու տարվա ուսուցիչ կոչումը, հասկանում էր, որ այժմ իր շանսերը նվազում են։ Նա կարծում էր, որ պարոն Դին ինքը կարիք ունի սովորելու։ Նման վերաբերմունքի պատճառն ավելի քան պարզ էր․ նա ցանկանում էր դառնալ տարվա ուսուցիչ և վախենում էր մրցակցությունից։

Հուսահատ պարոն Ուորները գաղտնի պատերազմ է հայտարարում նորեկի դեմ՝ պատրաստ լինելով գնալ մինչև վերջ։ Իրավիճակը թեժանում էր․․․ Բայց ոչ ոք չգիտեր, որ պարոն Դին մի գաղտնիք ուներ, որը մեկընդմիշտ կփոխեր դպրոցի կյանքը և մրցակիցներին կհաշտեցներ՝ նրանց կյանքի դասեր տալով։ Ուորները սկսում է հետևել Դիին դպրոցից դուրս և պարզում, որ վերջինս ունի թոքերի չարորակ քաղցկեղ։ Այդ բացահայտումից սարսափած՝ Ուորները փոխում է ոչ միայն իր հայացքները տեղի ունեցածի նկատմամբ, այլև վերանայում է իր դասավանդման մեթոդները։ Արդյունքում նա նորից նվաճում է աշակերտների համակրանքը[2]։

Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դեվիդ Պեյմեր
  • Ռայան Ռեյնոլդս
  • Ջոն Էսթին
  • Էնդրյու Ռոբ
  • Քեյթ Վերնոն
  • Բրենդա ՄաքԴոնալդ
  • Փոլ Ջարեթ
  • Լեյլա Ջոնսոն
  • Քրիս Գոթյե
  • Ջիլիան Մարի
  • Կարլի Մաքիլիպ
  • Ռիչարդ Հարմոն
  • Լորենա Գեյլ
  • Մարսել Մեյլար
  • Քեյթ Դալաս
  • Ֆրիդա Բեթրանի
  • Ռոբին Մոսլի
  • Ուիլյամ Դիր[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Filmkritik bei kino.de
  2. School of Life». Filmow. Consultado em 25 de fevereiro de 2014
  3. актёрский состав фильма

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]