Կյանքի դպրոց (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կյանքի դպրոց
անգլ.՝ School of Life
Երկիր ԱՄՆ
Ժանրհումորային դրամա և կինոկատակերգություն
Թվականփետրվարի 19, 2005
Լեզուանգլերեն
ՌեժիսորՈւիլյամ Դիր
ՊրոդյուսերԴեն Քլարք
Սցենարի հեղինակՋոնաթան Կան
ԴերակատարներԴևիդ Փայմեր, Ռայան Ռեյնոլդս, Ջոն Էսթին, Քեյթ Վերնոն, Փոլ Ջարեթ և Լորենա Գեյլ
ՕպերատորԲրայան Փիրսոն
ՄոնտաժԷդգար Բուրքսեն
ԿինոընկերությունABC Family
Տևողություն110 րոպե

Կյանքի դպրոց, 2005 թվականին նկարահանված տրագիկոմեդիկ ժանրի ֆիլմ։ Գլխավոր դերակատարը Ռայան Ռեյնոլդսնն է։ Ֆիլմը մի ուսուցչի մասին է, ով տեղափոխվում է քաղաք և ցնցում ու հիմնովին վերափոխում է հին դպրոցը։ Ֆիլմը ռուսական կինովարձույթում թողարկվել է 2005 թվականին՝ «Учитель года» (Տարվա ուսուցիչ) անվանումով[1]։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆալբրուկի միջնակարգ դպրոցում ամեն տարի անցկացվում է մի միջոցառում, որտեղ պարգևատրվում է աշակերտների կողմից ընտրված «Տարվա լավագույն ուսուցիչը»։ Նորման Ուորները վերջին 43 տարին անընդմեջ ճանաչվել էր տարվա լավագույն ուսուցիչ և արժանացել այդ պարգևին։ Սակայն 43-րդ անգամ մրցանակը ստանալիս նա կորցնում է գիտակցությունը և մահանում։ Նրա ժառանգը լինելու բեռն ընկնում է որդու՝ Մաթ Ուորների վրա, ով մինչ այդ ապրել է իր հոր ստվերի տակ։ Վճռականապես տրամադրվելով պահել ընտանեկան՝ տարվա լավագույն ուսուցիչ դառնալու ավանդույթը՝ Մաթը կենտրոնացնում է իր ողջ ուշադրությունն ու ջանքերը, որպեսզի հաղթող ճանաչվի այդ բաղձալի անվանակարգում։ Սակայն պատմության նոր ուսուցիչը՝ պարոն Մայքլ դ’Անջելոն, դառնում է աշակերտների նոր սիրելին։ Անգամ նրա ընկերներն ու ավագ ուսուցիչները նրան կոչում էին պարոն Դի։ Երիտասարդ, ծիծաղաշատ, սովորեցնելու ոչ սովորական մեթոդներով և աշակերտների հետ շփվելու անբացատրելի ունակությամբ պարոն Դին շուտով գրավում է ոչ միայն աշակերտների, այլ նաև ուսուցիչների սրտերը, նամանավանդ՝ արվեստի երիտասարդ ուսուցչուհի օրիորդ Դեյվիսի սիրտը։ Այժմ, երբ պարոն Դին ուսանողական կենտրոնի ամենահայտնի ուսուցիչն է, Մաթը զգում է, որ նրան հաղթելու շանսեր չունի։ Սկսելով անընդհատ հետապնդել պարոն Դիին վարկաբեկելու միտքը՝ Մաթը շուտով մոռանում է, թե ինչ է նշանակում լինել ուսուցիչ։ Հուսահատվելով այն փաստից, որ չի կարողանում որևէ սխալ գտնել «պարոն Կատարյալի» մեջ՝ նա սկսում է հետևել նրան քաղաքում և հայտնաբերում է մի գաղտնիք, որ կատարյալ ուսուցիչը բոլորից թաքցնում էր։ Նա պարզում է, որ պարոն Դին ունի թոքի անվիրահատելի քաղցկեղ, և որ նրան ապրելու երկար ժամանակ չի մնացել։ Ցնցվելով այդ շշմեցուցիչ լուրից և գիտակցելով սեփական անձի ստորությունը՝ Մաթը աստիճանաբար փոխում է ուսուցման իր մեթոդները և արդյունքում գրավում իր աշակերտների սրտերը։ Երբ պարոն Դին դադարում է դպրոց գալ՝ իր վատթարացող հիվանդության պատճառով, աշակերտները խորապես ճնշվում ու հուսահատվում են։ Մաթ Ուորները աջակցում ու սրտապնդում է աշակերտներին։ Նա առաջնորդում է դպրոցի բասկետբոլի թիմին դեպի հաղթանակ։ Ֆիլմը ավարտվում է, երբ երեք տարի անց Մաթի որդին սովորում է ավագ դպրոցում, իսկ Ուորները սկսում է դասավանդել ավագ դպրոց նոր տեղափոխված աշակերտների։ Նա հաղթել էր «Տարվա լավագույն ուսուցիչ» անվանակարգում՝ վերջին երկու տարին՝ ուսուցանելով ճիշտ այնպես, ինչպես անում էր պարոն Դին։ Պարոն Դին հաղթել էր այդ անվանակարգում այն տարին, երբ հեռացավ՝ 2003 թվականին։ Արվեստի ուսուցչուհին՝ օրիորդ Դեյվիսը, ժառանգեց պարոն Դիի մեքենան։ Ֆիլմը ավարտվում է մի լուսանկարով՝ Մաթի դասարանում։ Լուսանկարում պատկերված են Մաթ Ուորները, պարոն Դին և բասկետբոլի թիմը՝ «Մայքլ դ’Անջելո, 1967 – 2003» գրությամբ[2]։

Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դեվիդ Պեյմեր
  • Ռայան Ռեյնոլդս
  • Ջոն Էսթին
  • Էնդրյու Ռոբ
  • Քեյթ Վերնոն
  • Բրենդա ՄաքԴոնալդ
  • Փոլ Ջարեթ
  • Լեյլա Ջոնսոն
  • Քրիս Գոթյե
  • Ջիլիան Մարի
  • Կարլի Մաքիլիպ
  • Ռիչարդ Հարմոն
  • Լորենա Գեյլ
  • Մարսել Մեյլար
  • Քեյթ Դալաս
  • Ֆրիդա Բեթրանի
  • Ռոբին Մոսլի
  • Ուիլյամ Դիր[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Filmkritik bei kino.de
  2. School of Life». Filmow. Consultado em 25 de fevereiro de 2014
  3. актёрский состав фильма

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]