Տարսոնի կարմիր գորգերը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Տարսոնի կարմիր գորգերը, լրիվ անունը Տարսոնի կարմիր գորգերը. Մի կնոջ պատմություն հայերի կոտորածների մասին, (անգլ.՝ The Red Rugs of Tarsus: A Women's Story of the Armenian Massacres), Հելեն Գիբբոնսի 1919 թվականին Փարիզում հրատարակած գիրքն է։

Հեղինակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հելեն Գիբբոնսը 1909 թվականի կիլիկիահայության կոտորածի ականատես էր, ամերիկացի իրավաբան, միջազգայնագետ, 1908-1913 թվականներին Օսմանյան կայսրությունում “New York Herald” թերթի թղթակից Հերբերտ Ադամ Գիբբոնսի կինը։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրքը բաղկացած է Հելեն Գիբբոնսի առաջաբանից և մորը գրած նրա նամակաշարից, որտեղ հեղինակը մանրամասն խոսում է ժողովրդի նիստուկացի, իր տպավորությունների մասին, գրում այն իրադարձությունների մասին, որ ծավալվում էին Տարսոնում, Ադանայում, Մերսինում։ Հելեն Գիբբոնսը արձանագրում է կոտորածների փաստը, ներկայացնում այն միսիոներական աշխատանքը, որ ծավալել էին ամերիկացիները և որին ներգրավված է եղել և ինքը։ Հեղինակը հիացմունքով է խոսում հայերի մասին, ովքեր սպառնալիքների տակ իսկ հրաժարվում էին իսլամ ընդունել։ Գրքում խոսվում է նաև կիլիկիահայության կոտորածների իրականացման մեջ մեծ տերությունների մեղքի բաժնի մասին[1]:

Քաղվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png Այժմ մենք հասկանում ենք, որ երիտասարդ ու հին թուրքերի միջև միակ տարբերությունը այն է, որ երիտթուրքերն ավելի եռանդուն են և հետևողական կոտորելու գործում։
- էջ 127
Aquote2.png
Aquote1.png Միայն մի բան պետք է հասկանանք հենց հիմա մեր պատասխանատվությունը հայերի հանդեպ։ Մենք պետք է աշխատենք Եգիպտոսում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Անգլիայում, և վերջում, իհարկե Ամերիկայում` աշխարհին ներկայացնելու թե ինչպես են տանջվել հայերը և որ նրանց ճակատագիրն է միշտ լինել թուրքական լծի տակ։ Մենք տեսնում ենք շատ պարզորոշ, թե որքան անսիրտ ու անամոթ են Եվրոպայի դիվանագետները։ Նրանք, ինչպես թուրքերը կոտորածները դրդողներն են։՚
- էջ 136-137
Aquote2.png

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գիբբոնս Հելեն, Տարսոնի կարմիր գորգերը. Մի կնոջ պատմություն հայերի կոտորածների մասին, Փարիզ, 1919