Jump to content

Տարաս Շևչենկոյի հուշարձան (Շախտի)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տարաս Շևչենկոյի հուշարձան (այլ կիրառումներ)
Տարաս Շևչենկոյի հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՇախտի
Ներկա վիճակկանգուն
47°42′35.935″N 40°12′28.062″E / 47.70998194°N 40.20779500°E / 47.70998194; 40.20779500

Տարաս Շևչենկոյի հուշարձան (ռուս.՝ Памятник Тарасу Шевченко), հուշարձան Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Շախտի քաղաքում, որը տեղադրվել է ուկրաինացի բանաստեղծ և արձակագիր Տարաս Գրիգորևիչ Շևչենկոյի հիշատակին։

Արտաքին պատկերներ
Տարաս Շևչենկոյի հուշարձանի լուսանկարը
http://shakhty-gorod.ru/images/stories/adm/201205/p1101.jp

1972 թվականին Շախտիի Ալեքսանդովյան զբոսայգու մուտքի մոտ բացվել է Տարաս Շևչենկոյի հուշարձանը, սակայն 1990-ական թվականների սկզբին այն ապամոնտաժվել է, իսկ նրա տեղում հայտնվել է շատրվան[1]։

1972 թվականի մարտի 18-ի տեղական թերթը գրել է արդանի բացման մասին[1].

...Այսօր կանգնեցվեց Տարաս Գրիգորևիչ Շևչենկոյի հուշարձանը։ Լենինյան շրջանի աշխատավորների նախաձեռնությամբ և միջոցներով (շաբաթօրյակներում վաստակած) ստեղծված այս հուշարձանը երկու՝ ռուս և ուկրաինացի ժողովուրդների անքակտելի եղբայրության խորհրդանիշն է։

Ժամանակակից հուշարձան

[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին շախտեցիների նախաձեռնող խումբը դիմել է քաղաքի վարչակազմին հուշարձանը վերականգնելու խնդրանքով։ Գաղափարը պաշտպանել է քաղաքապետը։ Կիսանդրին կարգի բերելու և այն տեղադրելու բոլոր ֆինանսական հարցերը լուծվել են քաղաքային դումայի պատգամավորների, վարչակազմի և հենց քաղաքացիների միջոցներով[1][2]։

2012 թվականին բանաստեղծի հուշարձանը վերականգնվել է, սակայն արդեն նոր վայրում՝ երկրագիտական թանգարանի մոտ, որը գտնվում է Շևչենկոյի փողոց, տուն 149 հասցեում[1]։ Տարաս Շևչենկոյի վերականգնված հուշարձանի բացման միջոցառումների ընթացքում Շախտիի քաղաքապետը հանդես է եկել ելույթով[2]։

2014 թվականին Շախտի քաղաքում Շևչենկոյի հուշարձանի մոտ անցկացվել են հանդիսավոր միջոցառումներ՝ նվիրված ուկրաինացի բանաստեղծի 200-ամյակին[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 «Шукач | Памятник Т.Г.Шевченко в г.Шахты» (ռուսերեն). www.shukach.com. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 10-ին.
  2. 1 2 «В городе Шахты восстановлен памятник Тарасу Григорьевичу Шевченко». shahti.bezformata.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 10-ին.
  3. «В г. Шахты вспомнят о Тарасе Шевченко». Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 10-ին.