Տատյանա Ռոժդեստվենսկայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տատյանա Ռոժդեստվենսկայա
Ծնվել էօգոստոսի 26, 1945(1945-08-26) (78 տարեկան)
Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունլեզվաբան և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)ՌԳԱ լեզվաբանական հետազոտությունների ինստիտուտ և Սանկտ Պետերբուրգի համալսարանի լեզվաբանական ֆակուլտետ
Գործունեության ոլորտբանասիրություն, հին ռուսերեն, culture of ancient Rus? և Վիմագրություն
Ալմա մատերՖիզիկա-մաթեմատիկական լիցեյ № 239 (1963) և Սանկտ Պետերբուրգի համալսարանի լեզվաբանական ֆակուլտետ (1968)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր (1994)
Տիրապետում է լեզուներինռուսերեն
Ամուսին(ներ)Aleksandr Bondarko?
ՀայրՎսևոլոդ Ռոժդեստվենսկի

Տատյանա Վսևոլոդովնա Ռոժդեստվենսկայա (ռուս.՝ Татьяна Всеволодовна Рождественская, օգոստոսի 26, 1945(1945-08-26), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս բանասեր, հնագույն Ռուսիայի լեզվի և մշակույթի, մասնավորապես հին ռուսական վիմագրության մասնագետ, բանասիրական գիտությունների դոկտոր։ Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռուսաց լեզվի ամբիոնի պրոֆեսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տատյանա Ռոժդեստվենսկայան ծնվել է 1945 թվականի օգոստոսի 26-ին, բանաստեղծ Վսեվոլոդ Ռոժդեստվենսկու դուստրն է։ Հեռավոր նախնիների թվում է հրետանու գեներալ, սենատոր Իվան Կարլովիչ Առնոլդին[1]։

Երկվորյակ քույրը՝ Միլենան, բանասիրական գիտությունների դոկտոր է։

Տատյանա Ռոժդեստվենսկայան ավարտել է Լենինգրադի № 239 դպրոցը (1963) և ԼՊՀ բանասիրական ֆակուլտետի ռուսաց լեզվի և գրականության բաժինը (1968)։ Այնուհետև սովորել է ԽՍՀՄ ԳԱ լեզվաբանության ինստիտուտի Լենինգրադի բաժանմունքի ասպիրանտուրայում, 1971-1977 թվականներին եղել է Լեզվաբանության ինստիտուտի Լենինգրադի բաժանմունքի գիտաշխատող։

1974 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզ «XI—XIV դդ. հին ռուսական գրություն-գրաֆիտիներւ որպես լեզվաբանական աղբյուր» (ռուս.՝ «Древнерусские надписи-граффити XI—XIV вв. как лингвистический источник») թեմայով Ա. Պ. Եվգենևայի ղեկավարությամբ։

1977 թվականին սկսել է աշխատել ԼՊՀ/Սանկտ Պետերբուրգի բանասիրական ֆակուլտետի ռուսաց լեզվի ամբիոնում որպես ասիստենտ, դոցենտ, ապա՝ պրոֆեսոր։

1994 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ «X—XV դդ. Հին Ռուսիայի վիմագրական հուշարձանները. լեզվաբանական աղբյուրագիտության հիմնախնդիրները» (ռուս.՝ «Эпиграфические памятники Древней Руси X—XV вв.: проблемы лингвистического источниковедения»):

«Ռուսաց լեզուն գիտական լուսաբանմամբ» (ռուս.՝ «Русский язык в научном освещении») և «Slověne. International Journal of Slavic Studies» ամսագրերի խմբագրական խորհրդի անդամ։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ամուսինը՝ Ալեքսանդր Վլադիմիրովիչ Բոնդարկո (1930-016), լեզվաբան, ՌԳԱ-ի թղթակից անդամ,
  • Որդին՝ Նիկոլայ (ծնվ․՝ 1975), լեզվաբան, ՌԳԱ պրոֆեսոր[2]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ատենախոսություններ
  • Древнерусские надписи-граффити XI—XIV вв. как лингвистический источник. Канд. дис. / АН СССР. Ленингр. отд-ние Ин-та языкознания. — Л., 1974.
  • Эпиграфические памятники Др. Руси X—XV вв.: (Проблемы лингвист. источниковедения). Докт. дис. — СПб., 1994
Մենագրություններ
  • Древнерусская эпиграфика X—XV веков: Учебное пособие. — СПб.: СПбГУ, 1991. — 96 с.
  • Древнерусские надписи на стенах храмов: Новые источники XI—XV вв. — СПб.: Изд-во Санкт-Петербургского университета, 1992. — 172 с.
  • Язык и письменность средневекового Новгорода. Богослужебные надписи и берестяные грамоты XI—XV вв. — СПб.: Факультет филологии и искусств СПбГУ, 2008. — 136 с.
Հոդվածներ

Համահեղինակ

  • Словарь русского языка в четырёх томах АН СССР. / Гл. редактор А. П. Евгеньева. — М.: Русский язык, 1981—1984. 2-е изд., испр. и доп.
  • Энциклопедия «Слова о полку Игореве». — СПб.: Наука, 1995. — ряд статей
  • Русский язык. Школьный энциклопедический словарь. — СПб., 2014. — ряд статей

Редактирование и т. п.:

  • Рождественский Вс. А. Стихотворения. / Подг. текста, примеч., коммент.; совм. с М. В. Рождественской. — Л., 1985. (Библиотека поэта. Большая серия.)
  • Seminarium Bulkinianum: к 60-летию В. А. Булкина: сб. статей. — СПб., 1999. — ISBN 5288020043.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. М. В. Рождественская, Т. В. Рождественская. «В Риме из природы я больше всего полюбил небо…» (Из дневника Г. М. Арнольди) Արխիվացված 2019-01-03 Wayback Machine // Philologia Classica. 2015. Т. 10. С. 303—314.
  2. Бондарко Николай Александрович Արխիվացված 2019-01-05 Wayback Machine на сайте ИЛИ РАН

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տ. Ռոժդեստվենսկայայի երկերի գրախոսականներ
  • В. Б. Крысько. <Рец. на:> Т. В. Рождественская. Древнерусские надписи на стенах храмов: Новые источники XI—XV вв. СПб.: Изд. С.-Петербург. ун-та, 1992. 172 с. // Вопросы языкознания. 1994, № 4. С. 148—152.
  • В. М. Живов. <Рец. на:> Т. В. Рождественская. Язык и письменность средневекового Новгорода: Богослужебные надписи и берестяные грамоты XI—XV вв.… // Русский язык в научном освещении. 2010. № 1 (19). С. 311—312.