Տասանորդ (այլ կիրառումներ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Տասանորդ, կարող է վերաբերել՝

  • Տասանորդ - լեռնագագաթ Արարատի մարզում, Գեղամա լեռների համակարգում, Լանջանիստ գյուղից 2 կմ հյուսիս–արևելք, Տասանորդի լեռների ամենաբարձր գագաթը։ Բարձրությունը 2535 մ է։
  • Տասանորդ - հնագույն հարկատեսակ։ Կազմել է ստացված եկամտի տասներորդ մասը։ Գանձվել է դեռևս Հին Արևելքում (ռազմական ավարից վերցված տասնորդ նվիրաբերել են տաճարներին), միջին դարերում տարածվել է արևելյան և եվրոպական բոլոր երկրներում՝ իբրև եկեղեցական տուրք։ Խաչակրաց երրորդ արշավանքի (1188) նախօրեին Անգլիայի ու Ֆրանսիայի թագավորները ժողովրդից գանձել են տասնորդ։ Հայոց կանոնագրքում տասնորդ հիշված է եկեղեցական պտղի, ինչպես նաև տոկոսի (վաշխ) առումով։ Ըստ Մխիթար Գոշի Դատաստանագրքի՝ հողից, ռազմագերիներից, ավարից գանձվել է տասնորդ։