Տանիքի փլուզում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Տանիքի փլուզում, փորվածքի տանիքի ապարների կայուն վիճակի խախտում, որի հետևանքով դրանք լցվում են մշակված տարածությունը։ Օգտակար հանածոյի արդյունահանմանը զուգընթաց տեղաշարժվում է մշակված տարածության ճակատը և մեծանում տանիքի ապարների մերկացված մակերևույթի մակերեսը, որը նախապայման է ստեղծում տանիքի փլուզման համար։ Տանիքի հանկարծակի փլուզումը ստորգետնյա փորվածքներում կարող է առաջացնել հարվածային ալիք։ Այդ պատճառով, աշխատանքային փորվածքախորշի և մարման ենթակա մշակված տարածության սահմանում նախապես տեղակայելով նստեցման ամրակապ, մշակված տարածության տանիքը կանխամտածված փլուզում են։ Տանիքի փլուզումը լեռնային ճնշման կառավարման եղանակ է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 566 CC-BY-SA-icon-80x15.png