Տանաիս (կինոթատրոն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Museum Silhouette.svg
Տանաիս
Տեղագրություն Նովոչերկասկ
Հիմնադրված է 1903
Nuvola apps kview.png Արտաքին պատկերներ
Searchtool.svg «Տանաիս» կինոթատրոնի լուսանկարներ

«Տանաիս» կինոթատրոն (ռուս.՝ Кинотеатр «Танаис»), կինոթատրոն ՌԴ Ռոստովի մարզի Նովոչերկասկ քաղաքում։ Քաղաքի հնագույն կինոթատրոնն է։ Տեղական նշանակության ճարտարապետական հուշարձան է[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1903 թվականին Նովոչերկասկ քաղաքի Պլատովի պողոտայում Կոնդրատովայի տանը բացվեց «Պատե» կինոթատրոնը, որի սարքավորումները բերվել էին Փարիզից, ֆրանսիական «Ֆ. և Է. Պատե» ընկերությունից։ Նրա պատվին էլ սկզբնապես կոչվում էր կինոթատրոնը։ Տեղացի կազակուհի Եվդոկիա Պետրովնա Կոնդրատովան շենքի շինարարությունը կազմակերպել էր հատուկ կինոթատրոնի համար։ Այս շենքը դարձել է առաջինը քաղաքում, որը կառուցվել է զուտ որպես կինոթատրոն, ինչն էլ հենց նրան տալիս է պատմական կարևորություն։

1914 թվականի ամռանը և աշնանը կինոյում ժողովրդականություն էր վայելում ռազմական թեմատիկան, տեղական մամուլում հաճախ հանդիպում էին այսպիսի հայտարարություններ. «Պատե» էլեկտրաբիոգրաֆում ցուցադրվում է «Պայքար դևի հետ» ժապավենը` հայտնի կինեմոդերասան Վ. Հարիսոնի մասնակցությամբ» կամ` «Պատեն» հաջողությամբ մրցակցում է Նովոչերկասկ քաղաքում` ցույցադրելով մեծ պատմական ժապավեններ, ինչպես «Սպարտակը` գլադիատորների առաջնորդը» և «Կլեոպատրան և Անտոնիոսը»[2]։

Սկզբնապես կինոթատրոնի շենքն ուներ պատշգամբ։ Առաջին հարկում ձախ կողմից գտնվում էր արդուզարդի խանութ, իսկ աջից` վարսավիրանոց։ Նկուղում գտնվում էր գինու մառան։ Ամբողջ XX դարի ընթացքում շենքն օգտագործվել է անմիջական նշանակությամբ, ոչ մի խանութ այնտեղ այլևս չի եղել, փոխվել է միայն նրա անունը. 1927 թվականին «Պատե» կինոթատրոնը վերանվանել է «Տեմպ», ապա «III Ինտերնացիոնալ», «Սովետսկի», «Կոմսոմոլեց» և արդեն 1990-ական թվականներին` «Տանաիս»։

2000-ական թվականներին շենքը վերանորոգվել է, իսկ 2010 թվականի սկզբին հանվել վաճառքի[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]