Տաղավար (այլ կիրառումներ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տաղավար, կարող է վերաբերել՝

  • Տաղավար - բնության հետ առանձնապես հաղորդակցված, փոքրաչափ կամ թեթևացված բաց կառուցվածք ունեցող, առանձին տեղադրված կառույց։ Արևելքի բազմաթիվ տաճարային և պալատական շենքեր Տաղավարի բնույթ ունեն։ Եվրոպայում (17-18-րդ դարերում՝ Ֆրանսիայում և Անգլիայում, 18-19-րդ դարի 1-ին քառորդին՝ Ռուսաստանում) Տաղավարը եղել է պալատա-պուրակային անսամբլի անկապտելի մասը։
  • Տաղավար - տերունական հինգ մեծ տոների (Աստվածահայտնություն, Հարություն, Այլակերպություն, Վերափոխում, Խաչվերաց) անվանումը հայոց եկեղեցում։ Ենթադրվում է, որ տաղավար անվանումն առաջացել է տերունական տոների ժամանակ տաղավարներով տոնավաճառ-հանդեսներ կազմակերպելու առթիվ։