Տախոգեներատոր
Արտաքին տեսք
Տախոգեներատոր (էկօգ — արագություն և գեներատոր), տախոդինամո, էլեկտրական գեներատոր, որը մեխանիկական պտույտի հաճախականությունը փոխակերպում է էլեկտրական ազդանշանի։ Տարբերում են փոփոխական հոսանքի սինխրոն ու ասինխրոն (առավել տարածված) տախոգեներատորներ և հաստատուն հոսանքի տախոգեներատորներ։ Վերջիններս ոչ մեծ կոչեկտորային մեքենաներ են, որոնցում գրգռման հոսքն ստեղծվում է հաստատուն մագնիսով կամ անկախ Փաթույթով։ Տախոգեներատորները կիրառվում են որպես պտտման հաճախականության էլեկտրական տվիչներ՝ ավտոմատիկայի տարբեր սարքերում, հաշվողական տեխնիկայի էլեկտրամեխանիկական սարքերում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 550)։ |