Տաբուլյատոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արևելագերմանական արտադրության տաբուլյատոր

Տաբուլյատոր ( լատին․՝ tabula - տախտակ, աղյուսակ, գրանցում, փաստաթուղթ), հաշվեմեքենա, էլեկտրամեխանիկական թվանշանային հաշվողական մեքենա, որն ավտոմատ կերպով ինֆորմացիա է ընթերցում ծակոտաքարտերից, տվյալներ մշակում ըստ հատուկ կոմուտացիոն տախտակի վրա հավաքված ծրագրի, հաշվումների արդյունքները գրանցում տաբուլագրամի վրա։ Մի շարք տաբուլյատորներով կարելի է բազմապատկել և բաժանել (կցորդների օգնությամբ), ինչպես նաև տեքստային ինֆորմացիա մշակել։ Տաբուլյատորը բաղկացած է ծակոտաքարտերից ինֆորմացիա ներմուծելու հարմարանքից, տասնորդական հաշվիչներից, կառավարման բլոկից, բազմակարգ տպագրող սարքավորումից։ Տաբուլյատորի աշխատանքի արագությունը 1 ր-ում ավելի քան 100 քարտ է։ Տաբուլյատորները մտնում են մեքենահաշվիչ կայանների հիմնական տեխնոլոգիական սարքավորման կազմի մեջ և օգտագործվում տրամաբանական գործողություններ չպահանջող ինֆորմացիայի մեծ զանգվածներ մշակելու համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 539
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տաբուլյատոր» հոդվածին։