Jump to content

Վրաստանի բալետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վրացի պարողներ

Վրաց ժողովրդի պարարվեստն (վրաց.՝ ქართული საბალეტო) ունի դարերի վաղեմություն։ Սակայն բալետային թատրոնը ձևավորվել է 1852 թվականից, երբ Թիֆլիսում սկսել են հանդես գալ ռուսական բալետի թատերախմբերը։ Ազգային բալետ ստեղծելու առաջին փորձերն արել է կոմպոզիտոր Թ․ Վախվախիշվիլին։ Վրաստանում խորհրդային իշխանության առաջին տարիներին բալետային թատերախումբը գլխավորել է Մ․ Մորդկինը (1920–19221921 թվականին ազգային կադրերից կազմակերպվել է բալետային թատրոնը։ 1920-1930-ական թվականներին բալետներ են բեմադրել Մ. Մորդկինը, Մ․ Մոիսեևը, Մ․ Սերգեևը, Ի․ Արբատովը, Վ․ Դամսախուրդիան, Վ․ Լիտվինենկոն, Դ․ Զավրիշվիլին և ուրիշներ։ 1936 թվականին Վ․ Ճաբուկիանին բեմադրել է Ա․ Բալանչիվաձեի «Մզեճաբուկի» առաջին ազգային դասական բալետը։ 1938 թվականին ստեղծվել է Շ․ Թաքթաքիշվիլու «Մալթաղվա» արդի թեմայով առաջին ազգային բալետը (բալետմայստեր Դ․ Զավրիշվիլի, Վ․ Լիտվինենկո)։ 1941 թվականից բալետային խումբը ղեկավարել է Վ․ Ճաբուկիանին, բեմադրություններից են՝ Գ․ Կիլաձեի «Մինաթլե» Տեսարան Ա․ Մաճավարիանիի «Օթելլո» բալետից (1957, Վրաստանի օպերայի և բալետի թատրոն) (1947, 2-րդ խումբ՝ 1965), Դ․ Թորաձեի «Գորդա» (1950, ՍՍՀՄ պետական մրցանակ, 1951), Ա․ Մաճավարիանիի «Օթելլո» (1957, լենինյան մրցանակ, 1958), Ռ․ Գաբիչվաձեի «Համլետ» (1971)։ Բեմադրություններ են իրականացրել նաե Դ․ Դավիթաշվիլին, Ա․ Ծերեթելին, Թ․ Մանաձեն, Վ․ Դոլիձեն, Զ․ Կիկալեիշվիլին, Ռ․ Ծուլուկիձեն, Ա․ Ճիճինաձեն և ուրիշներ։

Տարբեր տարիներ թատրոնում աշխատել են արտիստներ Ն․ Ռամիշվիլին, Ե․ Գվարամաձեն, Թ․ Ճաբուկիանին, Ի. Ալեքսիձեն, Ե․ Գելովանին, Վ․ Ծիգնաձեն, Մ․ Վեկուան, Է․ Ճաբուկիանին, Լ․ Միթաիշվիլին, Ի․ Մուխիշվիլին, Դ. Բագրատիոնին, Կ․ Լոլաձեն, Զ․ Կիկալեիշվիլին, Վ․ Գունաշվիլին, Ռ․ Սաղալաշվիլին, Ռ․ Սանաձեն և ուրիշներ։ 1972–81-ի բալետային խումբը ղեկավարել է Դ․ Ալեքսիձեն, բեմադրություններից են Բ․ Կվերնաձեի «Բերիկաոբա» (1973), Ս․ Ցինցաձեի «Դալին և որսորդը», Ռ․ Գաբիչվաձեի «Մեդեա» (երկուսն էլ՝ 1978) են։ 1982 թվականից գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր բալետմայստերն է Մ․ Լավրովսկին։ 1902-1934 թվականներին Թիֆլիսի ազգային վրացական պարերի ստուդիան կազմակերպել և ղեկավարել է Ա․ Ալեքսիձեն։ 1916 թվականին Մ․ Պերինին ստեղծել է առաջին բալետային ստուդիան, որը 1921 թվականին վերակազմավորվել է օպերայի և բալետի թատրոնին կից բալետային դպրոցի (1921–1935 թվականներին՝ տնօրեն Մ․ Պերինի)։ 1935 թվականին Դ․ Զավրիշվիլին այն վերակազմավորել է պարարվեստի ստուդիայի, ավելի ուշ՝ դպրոցի․ 1951 թվականին դարձել է Պարարվեստի պետական ուսումնարան, որը ղեկավարել է Վ․ Ճաբուկիանին (1951-1977)։ 1945 թվականին ստեղծվել է ազգային պարի անսամբլ (այժմ՝ Վրաստանի ժողովրդական պարի պետական ակադեմիական վաստակավոր անսամբլ։ 1947 թվականին կազմակերպվել է երգի և պարի անսամբլը (այժմ՝ Վրաստանի երգի և պարի պետ․ անսամբլ)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։