Վոպրոսի ֆիլոսոֆիի (ամսագիր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

«Վոպրոսի ֆիլոսոֆիի» (ռուսերեն՝ «Вопросы философии», «Փիլիսոփայության հարցեր»), ԽՍՀՄ Գիտությունների Ակադեմիայի փիլիսոփայության ինստիտուտի գիտական ամսագիր։ Հրատարակվում է 1947 թվականից, Մոսկվայում (մինչև 1951 թվականը՝ քառամսյա, 1951—ից 1958 թվականներին՝ երկամսյա)։ Գլխավոր խմբագիրներ՝ Բ․ Մ․ Կեդրով, Դ․ Ի․ Չեսնոկով, Ֆ․ Վ․ Կոնստանտինով, Մ․ Դ․ Կամարի, Ա․ Ֆ․ Օկուլով, Մ․ Բ․ Միտին, Ի․ Տ․ Ֆրոլով, Վ․ Ս․ Սեմյոնով (1977 թվականից)։ Լուսաբանում է դիալեկտիկական ու պատմական մատերիալիզմի, գիտական կոմունիզմի և սոցիալիստական շինարարության տեսության, սոցիալական վերափոխումների, մշակույթի ժամանակակից պրոբլեմները փիլիսոփայական ընդհանրացումների տեսանկյունով, անդրադառնում բնագիտության, տրամաբանության, բարոյագիտության, գեղագիտության, աթեիզմի, փիլիսոփայության պատմության, սոցիոլոգիայի հարցերին, տալիս ժամանակակից ոչ մարքսիստական փիլիսոփայության ու սոցիոլոգիայի հիմնական ուղղությունների ու տեսությունների քննադատական վերլուծությունը։ Տպագրում է մարքսիզմի դասականների նորահայտ գործերը, ԽՍՀՄ-ում մինչմարքսյան ու մարքս-լենինյան փիլիսոփայության պատմությանը նվիրված աշխատանքներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 496 CC-BY-SA-icon-80x15.png