Վոպրոսի պսիխոլոգիի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հոգեբանության հարցեր
Вопросы психологии
Տեսակգիտական հանդես
Լեզուռուսերեն[1]
Հիմնադրվել է1955
ՀիմնադիրՌուսաստանի կրթության ակադեմիա
ISSN0042-8841
Կայքvoppsy.ru

«Վոպրոսի պսիխոլոգիի» (ռուսերեն՝ «Вопросы психологии», «Հոգեբանության հարցեր»), Խորհրդային և ռուսական երկամսյա գիտական հանդես, Ռուսաստանի կրթության ակադեմիայի օրգան։

Հրատարակվում է 1955 թվականից, Մոսկվայում։ Նյութեր է տպագրում հոգեբանության տարբեր բնագավառների տեսական և փորձարարական հետազոտությունների մասին, լուսաբանում է հոգեբանության դասավանդման փորձը, տեսություններ նվիրում հոգեբանական գիտության առանձին հիմնահարցերին վերաբերող միջազգային ուսումնասիրություններին։ Ունի «Հետազոտման մեթոդներ», «Քննադատություն և մատենագիտություն», «Գիտական ժամանակագրություն» և այլ բաժիններ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 496