Վոպրոսի պսիխոլոգիի
Արտաքին տեսք
Հոգեբանության հարցեր Вопросы психологии | |
---|---|
Տեսակ | գիտական հանդես |
Լեզու | ռուսերեն[1] |
Հիմնադրվել է | 1955 |
Հիմնադիր | Ռուսաստանի կրթության ակադեմիա |
ISSN | 0042-8841 |
Կայք | voppsy.ru |
«Վոպրոսի պսիխոլոգիի» (ռուսերեն՝ «Вопросы психологии», «Հոգեբանության հարցեր»), Խորհրդային և ռուսական երկամսյա գիտական հանդես, Ռուսաստանի կրթության ակադեմիայի օրգան։
Հրատարակվում է 1955 թվականից, Մոսկվայում։ Նյութեր է տպագրում հոգեբանության տարբեր բնագավառների տեսական և փորձարարական հետազոտությունների մասին, լուսաբանում է հոգեբանության դասավանդման փորձը, տեսություններ նվիրում հոգեբանական գիտության առանձին հիմնահարցերին վերաբերող միջազգային ուսումնասիրություններին։ Ունի «Հետազոտման մեթոդներ», «Քննադատություն և մատենագիտություն», «Գիտական ժամանակագրություն» և այլ բաժիններ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ The ISSN portal — Paris: ISSN International Centre, 2005. — ISSN 0042-8841
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 496)։ |