Վոլխով (այլ կիրառումներ)
Արտաքին տեսք
Վոլխով, կարող է վերաբերել․
- Վոլխով - քաղաք (1933 թվականից) ՌԴ Լենինգրադի մարզում, երկաթուղային հանգույց է, նավահանգիստ Վոլխով գետի ափին։ Կա շինանյութերի, քիմիական և սննդի արդյունաբերություն, ալյումինի գործարան, հէկ։ Ունի ալյումինի և շինարարական տեխնիկումներ։
- Վոլխով - գետ Ռուսաստանի Նովգորոդի և Լենինգրադի մարզերում։ Սկիզբ է առնում Իլմեն լճից, թափվում Լադոգա լիճը։ Երկարությունը 224 կմ է, ավազանը՝ 80,2 հզ․ Կմ²։ Գլխավոր վտակներն են Օսկույան, Պչևժան, Կերեստը, Տիգոդան։ Միջին բազմամյա ծախսը 586 մ3/վրկ է։ Սառցակալում է նոյեմբերից ապրիլ։ Նավարկելի է։ Վոլխովի վրա է Վոլխովի հէկը, ափերին են Նովգորոդ, Կիրիշի, Վոլխով, Նովայա Լադոգա քաղաքները։
Սա բազմիմաստ կամ համանուն եզրի տարբեր իմաստներով և կիրառումներով Հայերեն Վիքիպեդիայում առկա հոդվածների ցանկ է։ Ընտրեք ձեր որոնած իմաստը կամ կիրառումը ցանկից, իսկ հոդվածի բացակայության դեպքում կարող եք ավելացնել այն՝ հետևելով համապատասխան կանոններին։ |