Վոլժսկի ռազմական նավակազմի հերոսների հուշարձան (Նիժնի Նովգորոդ)
![]() | |
![]() | |
Կոորդինատներ | 56°19′44″ հս․ լ. 43°59′16″ ավ. ե.HGЯO |
Գտնվում է | ![]() Նիժնի Նովգորոդ |
Կառուցվել է | 1977, հոկտեմբերի 5 |
Շինության ձևը | Հուշարձան |
Կառուցել է | Պավել Գուսև |
Շինարար | Բ. Ս. Նելյուբին, Վ. Յա. Կովալյով |
Ներկա վիճակը | Կանգուն |
Վոլժսկի ռազմական նավակազմի հերոսների հուշարձան (ռուս.՝ Монумент героям Волжской военной флотилии), հուշարձան Նիժնի Նովգորոդի Մարկինի հրապարակի պուրակում, որը նվիրված է Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի Վոլժսկի ռազմական նավակազմի նավաստիներին և գետային տրանսպորտի աշխատողներին: Բացվել է 1977 թվականի հոկտեմբերի 5-ին:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1918 թվականի ամռանն Արևելյան ճակատը մոտեցավ Նիժնի Նովգորոդի նահանգի սահմաններին: 1918 թվականի հունիսին սպիտակ գվարդիականների դեմ պայքարելու համար Նիժնի Նովգորոդում կազմավորվում է Վոլժսկի ռազմական նավակազմ կազմակերպությունը: Ուշ աշնանը, Վոլգայի և Կամայի վրա արյունալի մարտերից հետո, որոնցից մեկի ժամանակ 1918 թվականի հոկտեմբերի 1-ին զոհվում է նավակազմի կոմիսար Նիկոլայ Մարկինը, նավերը վերադառնում են Նիժնի Նովգորոդ: Սաֆրոնովկայա հրապարակի Ռեչնոյ կայարանի դիմացի տարածքն անվանվում է Մարկինի հիշատակին: 1976 թվականին Հոկտեմբերյան մեծ հեղափոխության 60-ամյակի կապակցությամբ որոշվում է Մարկինի հրապարակում տեղադրել Վոլժսկի ռազմական նավակազմի խիզախ նավաստիներին և գետային տրանսպորտի աշխատողներին նվիրված հուշարձան: Մրցույթում հուշարձանի ստեղծման նախագիծը հաղթում է քանդակագործ Պավել Գուսևը:
Նախագծի հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Քանդակագործ՝ ՌԽՖՍՀ ժողովրդական նկարիչ, Նիժնի Նովգորոդի պատվավոր քաղաքացի Պավել Գուսև
- Ճարտարապետ՝ ՌԽՖՍՀ վաստակավոր ճարտարապետ Բ. Ս. Նելյուբին և Վ. Յա. Կովալյով
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հուշարձանը բաղկացած է երեք ֆիգուրներից, որոնց դինամիկան գալիս է նավաստիների ուս-ուսի լայն քայլվածքի ռիթմից, գլխարկի ծածանվող ժապավենի, ձեռքերի շարժման ռիթմից: Փոքր-ինչ առաջ է կանգնած տարիքով ավագ նավաստին, հաջորդը գալիս է ծովայինը, գոտևորված գնդացրի գոտիներով, նրանից հետո՝ երիտասարդ նորակոչիկը: Արձանախումբը տեղադրված է գրանիտով պատված ցածր պատվանդանի վրա: Պատվանդանի վերին մասն արված է խոշոր գետաքարով: Պուրակի ձախ և աջ կողմում, հուշարձանի հետևում տեղադրված են կարմիր գրանիտե հուշասալեր, որտեղ ոսկե տառերով փորագրված է՝
![]() |
Հարգում ենք Հոկտեմբերյան հեղափոխության զինյալների հիշատակը և նրանց հուշարձանի մոտ երդվում ենք գնալ նրանց հետքերով՝ ընդօրինակելով նրանց անմահությունն ու հերոսությունը: - Վ. Ի. Լենին
|
![]() |
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Памятники истории и культуры Горьковской области. - Горький: Волго-Вятское кн.изд-во, 1987.