Վոլաստոնիտ Քիմիական կազմը Ca3(Si309)։ Երբեմն պարունակում է երկաթի խառնուրդներ։ Բյուրեղագիտական համակարգը տրիկլինային է։ Առաջացնում է հարթ թերթաձև բյուրեղներ, ճառագայթաձև, թելավոր ագրեգատներ։ Գույնը՝ սպիտակ, գորշ։ Կարծրությունը՝ 4,5—5, խտությունը՝ 2900 կգ/մ³։ Առաջանում է կրաքարերի կոնտակտային և խորքային ռեգիոնալ մետամորֆիզմի դեպքում։ Հիմնականում օգտագործվում է խեցեգործության բնագավառում և քիմիական արդյունաբերության մեջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 484)։