Վյաչեսլավ Կամենսկի
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը |
![]() | |||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 5, 1988[1] (36 տարեկան) | |||||||||||||||||||||||
Ծննդավայր | Բորիսով, Մինսկի մարզ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ | |||||||||||||||||||||||
Հասակ | 192 սմ | |||||||||||||||||||||||
Քաշ | 88 կգ | |||||||||||||||||||||||
Դիրք | դարպասապահ | |||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Օրշա | |||||||||||||||||||||||
Համար | 1 | |||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Վյաչեսլավ Սերգեևիչ Կամենսկի(բելառուս․՝ Вячаслаў Сяргеевіч Камінскі, հուլիսի 5, 1988[1], Բորիսով, Մինսկի մարզ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), բելառուս ֆուտբոլիստ, դարպասապահ։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Վյաչեսլավ Կամենսկին սկսել է իր կարիերան Մինսկի «Լոկոմոտիվ» ակումբում, որտեղ խաղացել է երկրորդ կազմում։ Հետագայում հանդես է եկել Երկրորդ լիգայի «Մոլոդոչնո» ակումբում։ 2012 թվականին տեղափոխվել է «Սմոլևիչի-ՍՏԻ», որի կազմում հաղթել է Երկրորդ լիգայում։ 2013 թվականից Սմոլևիչի ակումբի կազմում մասնակցել է Առաջին լիգային, բայց աստիճանաբար իր տեղը զիջել է հիմնական դարպասապահ Ալեքսանդր Չերկասին և 2014 թվականի ամռանը տեղափոխվել «Սլոնիմ»։
2015 թվականի հունվարին սկսել է մարզվել Մոզիրի «Սլավիա» ակումբում, որն այդ ժամանակ գլխավորում էր «Սմոլևիչ-ՍՏԻ»-ի նախկին մարզիչ Յուրի Պոնտուսը։ Մարտին պայմանագիր է ստորագրել ակումբի հետ[2]։ 2015 թվականի առաջնության մեծ մասը խաղացել է երկրորդ կազմում, երբեմն հայտնվելով հիմնական թիմի պահեստայինների նստարանին։ 2015 թվականի հոկտեմբերի 31-ին նշել է իր նորամուտը Բարձրագույն խմբում՝ մասնակցելով «Գոմելի» դեմ ողջ խաղին, որն ավարտվել է 3:1 հաշվով։
2016 թվականի փետրվարին հեռացել է «Սլովիայից»[3] և շուտով միացել է «Օրշա» ակումբում։