Վյաչեսլավ Կալիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վյաչեսլավ Կալիկյան
Ծնվել էապրիլի 6, 1949(1949-04-06)
ԾննդավայրԿրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմայիսի 2, 2006(2006-05-02) (57 տարեկան)
Մահվան վայրՍոչի, Կրասնոդարի երկրամաս, Ռուսաստան
ԿրթությունՊրիմորիեի պետական գյուղատնտեսական ակադեմիա
Մասնագիտությունքաղաքական գործիչ և պետական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՖեդերացիայի խորհրդի անդամ
Պարգևներ և
մրցանակներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի երկրորդ աստիճանի մեդալ
ԱնդամությունԴաշնային Խորհուրդ

Վյաչեսլավ Արդավասի Կալիկյան (ապրիլի 6, 1949(1949-04-06), Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 2, 2006(2006-05-02), Սոչի, Կրասնոդարի երկրամաս, Ռուսաստան), հայազգի ռուս քաղաքական գործիչ, Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդում (2004-2006) Մագադանի մարզի պետական իշխանության օրենսդիր մարմնի ներկայացուցիչ, Դաշնության խորհրդի Հյուսիսի և փոքրաթիվ ժողովուրդների գործերի գծով կոմիտեի անդամ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վյաչեսլավ Կալիկյանը ծնվել է 1949 թվականի ապրիլի 6-ին Կրասնոդարի երկրամասի Շահումյան գյուղում։ Աշխատանքային գործունեությունը սկսել է որպես Կրասնոդարի երկրամասի Տուապսե քաղաքի ճանապարհների նորոգման և շինարարական տրեստի թունելա-կամրջային ջոկատի բետոնագործ։

1968 թվականին զորակոչվել է խորհրդային բանակ։ 1970 թվականին, ծառայությունն ավարտելուց հետո, մեկնել է սովորելու Ռոստովի ավտո-ճանապարհային տեխնիկումում։ 1976 թվականին աշխատանքի է անցել Կամչատկայում, Ելիզովսկի կամրջաշինական թիվ 21 վարչությունում  որպես մոնտաժող, այնուհետև դարձել վարպետ, աշխղեկ, ավագ աշխղեկ, տեղամասի պետ։ Կրասնոդարի երկրամասի ավտոճանապարհների վերանորոգման և շինարարության Ազով-Սևծովյան վարչության ճանապարհների վերանորոգման և շինարարության վարպետից դարձել է ՌԽՖՍՀ ավտոճանապարհների նախարարության Կամչատկայի մարզի  "Автомост" արտադրական միավորման Ելիզովսկի կամրջաշինական վարչության ավագ աշխղեկ-տեղամասի պետ։ 1985 թվականին ղեկավարել է ՌԽՖՍՀ ավտոճանապարհների նախարարության «Մագադանավտոդոր» արտադրական նորոգման և շինարարական միավորման  կամուրջների վերանորոգման և շինարարության վարչությունը։

1991 թվականին ստացել է Պրիմորսկի գյուղատնտեսական ինստիտուտի դիպլոմ։ 1992 թվականի դեկտեմբերից եղել է «Մագադանմոստ» պետական ձեռնարկության տնօրեն։ 2002 թվականին նշանակվել  է «Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարության Մագադանի մարզի դաշնային ճանապարհների գրասենյակ» պետական հաստատության վարչության պետ (Ուպրդոր «Մագադան»)։

2004 թվականի սեպտեմբերին ընտրվել է  Դաշնության խորհրդի պատգամավոր։ Պատգամավորական լիազորությունները դադարեցվել են նրա մահից հետո՝ 2006 թվականի մայիսին։ Դաշնության խորհրդում աշխատանքի ընթացքում եղել է Դաշնության խորհրդի Հյուսիսի հարցերի և փոքրաթիվ ժողովուրդների հարցերի գծով կոմիտեի անդամ, աշխատել է Ռուսաստանի Դաշնության հաշվիչ պալատի հետ փոխգործակցության հանձնաժողովի անդամ, Դաշնության խորհրդի գործունեության վերահսկողության ապահովման հանձնաժողովում։

2006 թվականի մայիսի 2-ին ողբերգականորեն մահացել է Սոչի քաղաքի մոտակայքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով[2]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար», II աստիճանի շքանշանով,
  • «Ռուսաստանի պատվավոր ճանապարհաշինարար» (Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարություն) (1995 ),
  • «Ռուսաստանի աշխատանքի վետերան» (1997),
  • Սուրբ Սերգեյ Ռադոնեժսկու  III աստիճանի շքանշան (Ռուսական  ուղղափառ եկեղեցի) (2003)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Каликян Вячеслав Ардавасович» (ռուսերեն). Совет Федерации Федерального Собрания Российской Федерации. Վերցված է 2019 թ․ հուլիսի 12-ին.
  2. «Прокуратура обнародовала подробности аварии, в которой погиб сенатор Каликян» (ռուսերեն). Известия. 2006 թ․ մայիսի 4. Վերցված է 2019 թ․ հուլիսի 12-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]