Վյազմայի քաղցրաբլիթ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Վյազմայի քաղցրաբլիթ (ռուս.՝ Вяземский пряник), ռեգիոնալ տեսք ռուսական քաղցրաբլիթի (Վյազմա քաղաքից), շատ տարածված էր ամբողջ Ռուսաստանում մինչև հեղափոխությունը։ Վյազմայի քաղցրաբլիթ, փոքր չափի եփովի քաղցրաբլիթ։ Քաղցրաբլիթի վերևի մասում, որպես կանոն տեղադրվել է քաղաքի անունը, հաճախ կրճատ- ընդամենը երեք տառով։ Հայտնի է XVll դարից։ XlX դարում Վյազմայում գործում էր 8 քաղցրաբլիթների ֆաբրիկա, ամենամեծը պատկանում էր վաճառական ընտանիքներին Սաբելնիկովներին, Եչեիստովներին, Կուստարևներին։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո քաղցրաբլիթի արտադրությունը դադարեցվեց։ Փորձերը վերստեղծելու ավանդական ռեցեպտուրայով XX դարում լավ արդյունքներ չունեցավ։ Վյազմայի հացի կոմբինատը փորձում է ստեղծել Վյազմայի քաղցրաբլիթները։ Վյազմայի հացի կոմբինատն այսօր արտադրում է եփած քաղցրաբլիթներ տարբեր չափերի և տարբեր խորիզով, ինչպես նաև փորձում են ստեղծել ավանդական ռեցեպտով՝ Վյազմայի երեք տիպի խորիզով- նուշով, գետնընկույզով, շաքարամրգով։ Վյազմայի քաղցրաբլիթը իր եզակի պատրաստման եղանակով բավականին պինդ է։ Պաշտոնական պահպանման ժամկետը հարած քաղցրաբլիթի՝ 120 օր է։ Ասում են, որ Վյազմայի քաղցրաբլիթը 3 տարվա ընթացքում չի կորցնում համը։ Վյազմայի քաղցրաբլիթներն այսօր էլ վաճառվում են գեղեցիկ հուշանվերային տոպրակներով։