Վլաչեսլավ Շալիգին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլաչեսլավ Շալիգին
Ծնվել էփետրվարի 9, 1968(1968-02-09) (56 տարեկան)
ԾննդավայրՆովոսիբիրսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգիտաֆանտաստիկ գրող և արձակագիր
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՆովոսիբիրսկի պետական բժշկական համալսարան
Ժանրերֆանտաստիկա
ԱնդամակցությունՌուսաստանի գրողների միություն

Վյաչեսլավ Վլադիմիրովիչ Շալիգին (ռուս.՝ Вячеслав Владимирович Шалыгин, փետրվարի 9, 1968(1968-02-09), Նովոսիբիրսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆանտաստ գրող, Ռուսաստանի գրողների միությանը կից ֆանտաստիկ և արկածային գրականության խորհրդի անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վյաչեսլավ Շալիգինը ծնվել է Նովոսիբիրսկում, բժիշկների ընտանիքում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Նովոսիբիրսկի բժշկական ինստիտուտ, սակայն առաջին կուրսից հետո նրան զորակոչել են ժամկետային ծառայության Խորհրդային բանակ։ 1988 թվականին վերադարձել է բուհ և այն ավարտել 1993 թվականին։ Ինստիտուտն ավարտելուց հետո կարճ ժամանակ աշխատել է որպես բժիշկ, հետագայում զբաղվել է ձեռնարկատիրությամբ։ Դեռևս դպրոցական տարիներին Վյաչեսլավ Շալիգինը փորձել է զբաղվել գրական գործունեությամբ և ХХ դարի 90-ական թվականներին որոշել է նորից գրել գրական ստեղծագործություններ։ 1999 թվականին լույս է տեսել գրողի առաջին վեպը` «Քննություն մարդակերպերի համար»։ Հետագայում Վյաչեսլավ Շալիգինը շարունակել է զբաղվել ակտիվ գրական գործունեությամբ։ Համարվում է 20-ից ավելի վեպերի հեղինակ, որոնց մեծ մասը միավորված է ստեղծագործությունների ութ շարքերի մեջ։ Նրա ստեղծագործություններում կենտրոնական տեղ է զբաղեցնում «Բացարձակ մարտիկը» ստեղծագործությունների շարքը, որտեղ նկարագրվում է ապագայում նոր տեխնոլոգիաների հիման վրա գերմարդկանց ռասսայի ծագումը, որոնցով բնակեցված կլինի արեգակնային համակարգի շատ մոլորակներ ու արբանյակներ։ Շալիգինի գրչին են պատկանում «Անոտք մարդու ուղևորությունը» կատակերգական շարքը, «Մասնավոր խուզարկու Վադիմ Տումանով» դետեկտիվ–ֆանտաստիկական շարքը, ինչպես նաև մի շարք ֆենտեզիական ստեղծագործություններ։ Շալիգինը համարվում է նաև S.T.A.L.K.E.R. աշխարհի երեք` «Հետ հաշվարկ»[1], «Սև հրեշտակ», «Երեսուներորդ հատված» գրքերի հեղինակ։

2002 թվականին Վյաչեսլավ Շալիգինը դարձել է Ռուսաստանի գրողների միության անդամ, 2003 թվականին՝ Ռուսաստանի գրողների միությանը կից Ֆանտաստիկական և արկածային գրականության խորհրդի անդամ[2]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Цикл «Странствия безногого»

  • Космос!!! (2006)
  • Звезда с одним лучом (2006)
  • Крейсер «Безумный» (2006)
  • Принцесса помойки (2006)

Цикл «Абсолютный воин»

  • Бешеный Пёс (2001)
  • Глаз павлина (1999)
  • Импорт правосудия (2000)
  • Война за возрождение (2001)
  • Взгляд сквозь солнце (2001)
  • Кровь титанов (2002)
  • Погоня за удачей (2001)

Цикл «Воины звёзд»

  • Бессмертие наемника (2000)
  • Лучшая защита (2004)
  • Обаяние амфибий (2006)

Цикл «Преображенськие»

  • Чёрно-белое знамя Земли (2007)
  • Пятая космическая (2005)
  • Железный город (2006)
  • Путь с небес (2003)
  • Чужое наследие (2004)

Цикл «Провокатор»

  • Провокатор (2009)
  • Перебежчик (2010)

Цикл «Сокол»

  • Охота на сокола (2005)
  • Dr. Сокол (2005)
  • Миссия Сокола (2006)
  • Ярость Сокола (2006)

Цикл «Частный детектив Вадим Туманов»

  • Инстинкт гнева (2007)
  • Формула Вечности (2009)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Вячеслав Шалыгин «Обратный отсчет». Рецензия в журнале «Мир фантастики»
  2. Биография Лаборатория фантастики

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]