Վլադիմիր Մեդվեդև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիմիր Մեդվեդև
Ծնվել էհունվարի 1, 1944(1944-01-01) (80 տարեկան) կամ 1944[1]
ԾննդավայրԱնդրբայկալ
Մասնագիտությունարձակագիր, գրող, լրագրող և խմբագիր
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Պարգևներ

Վլադիմիր Նիկոլաևիչ Մեդվեդև (ռուս.՝ Владимир Николаевич Медведев, հունվարի 1, 1944(1944-01-01) կամ 1944[1], Անդրբայկալ), արձակագիր, գրող, լրագրող, խմբագիր։ «Ուսանողական բուքեր» գրական մրցանակի դափնեկիր (2017), «Ռուսական բուքեր» մրցանակի եզրափակիչ փուլի մասնակից (2017), «Յասնայա Պոլյանա» գրական մրցանակի եզրափակիչ փուլի մասնակից (2017), «НОС» գրական մրցանակի եզրափակիչ փուլի մասնակից (2017)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիմիր Մեդվեդևը ծնվել է 1944 թվականի հունվարի 1-ին, Անդրբայկալում, Կինոն լճի ափին։ Մանկության տարիներին ընտանիքի հետ տեղափոխվել է Տաջիկստան, որտեղ էլ ապրել է կյանքի մեծ մասը։ Աշխատանքային գործունեության ընթացքում աշխատել է որպես էլեկտրոմոնտյոր, ուսուցիչ՝ կիշլակի դպրոցում, բանվոր՝ երկրաբանական արշավախմբում։ Հետագայում աշխատել է որպես թերթի թղթակից, եղել է ֆոտոլրագրող, որոշ ժամանակ աշխատել է որպես սպորտային մարզիչ և կոնստրուկտորական բյուրոյում՝ որպես արտոնագրային մասնագետ։ Հասուն տարիքում աշխատել է «Дружба народов» և «Памир» գրական ամսագրերում` որպես խմբագիր[2]։

2000-ական թվականներին ակտիվորեն զբաղվել է գրական ստեղծագործությամբ։ Համարվում է «Կկուների որս» պատմվածքների գրքի հեղինակը[3]։ 2017 թվականին «АрсисБукс» հրատարակչությունը հրատարակել է նրա «Զախխոկ» վեպը, որն անմիջապես սիրվել է ընթերցողների կողմից և մեծ հետաքրքրություն առաջացրել գրականագետների ու քննադատների շրջանում։ Գիրքը դարձել է «Ուսանողական բուքեր» գրական մրցանակի դափնեկիր և ընդգրկվել նաև Ռուսաստանի հեղինակավոր երեք գրական մրցանակների՝ «НОС», «Ռուսական բուքեր» և «Յասնայա Պոլյանա», եզրափակիչի ցուցակներում։ Վեպի իրադարձությունները տեղի են ունենում Տաջիկստանում 1990-ականների սկզբին` քաղաքացիական պատերազմի ժամանակ։ Ռուսական ընտանիքը մնում է Պամիրի լեռներում և հայտնվում երկրի նոր տերերի ձեռքում[4][5]։

Բնակվում է Մոսկվայում։

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսաբան Ելենա Մակեենկոն այսպես է նկարագրել Վլադիմիր Մեդվեդևի սենսացիոն վեպը[6].

«Զախխոկը» մեր օրերի հազվագյուտ վեպերից է (ինչպիսին, թերևս, կանոնավոր կերպով գրում է միայն Ալեքսեյ Իվանովը), որն ունի ամեն ինչ ճիշտ համամասնությամբ, Իրադարձություններով հագեցած սյուժե, հարուստ գեղարվեստական տեխնիկա, տարբեր ձայներով խոսող կերպարներ, լավ լեզու, վերջին իրադարձությունների խնամքով միախառնումը գեղարվեստական գրականությանը և նույնիսկ մտացածին մեջբերումներ իրանական էպոսից, գիրքը նրան է պարտական իր խորհրդավոր վերնագրի համար։ Գործողությունները տեղի են ունենում իննսունականներին Պամիրի լեռներում։ Խորհրդային Միության փլուզումից հետո նախկին հանրապետությունները ներքաշվում էին քաղաքացիական բախումների մեջ, իսկ Տաջիկստանն ապրում էր քաղաքացիական պատերազմի տագնապների մեջ։ Երկու դեռահաս երեխա ունեցող ռուս կինը քաղաքից գյուղ է փախչում իր մահացած ամուսնու հարազատների մոտ, բայց այստեղ էլ է տիրում անհանգիստ վիճակ։ Նախ՝ հարազատները գոհ չեն ավելորդ բերանից, առանց այդ էլ դժվար է ապրել լեռներում։ Երկրորդ, կիշլակ են գալիս զինյալներ, որոնք ունեն իրենց սեփական շահերն ու իրենց կարգ ու կանոնը։ Լեռնականների ավանդական կացութաձևը, խորհրդային սովորություններն ու դժվար ժամանակների ռազմական օրենքները միահյուսվում են առօրյա կենցաղային դժվարություններին, որտեղ ցանկացած անհարմար շարժում կարող է հանգեցնել մահվան։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արձակ գրքեր

  • Владимир Медведев «Изольда»;
  • Владимир Медведев «Дверь в небытие»;
  • Владимир Медведев «Земляной ключ»;
  • Владимир Медведев сборник рассказов «Охота с кукуем»,
  • Владимир Медведев «Заххок», 2017.

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2017 – «Ուսանողական Բուքեր» գրական մրցանակի դափնեկիր,
  • 2017 - «Ռուսաստանի Բուքեր» մրցանակի եզրափակիչ փուլի մասնակից,
  • 2017 - «Յասնայա Պոլյանա» գրական մրցանակի եզրափակիչ փուլի մասնակից,
  • 2017 - «НОС» գրական մրցանակի եզրափակիչ փուլի մասնակից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. «Авторы сотрудничающие с издательством ArsisBooks». arsisbooks.ru. Վերցված է 2021 թ․ մարտի 8-ին.
  3. «Владимир Медведев - биография, творчество, отзывы, лучшие книги». КнигоГид (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 8-ին.
  4. «Отдел комплектования рекомендует книгу Владимира Медведева «Заххок»». krkrub.kubannet.ru. 2018 թ․ հուլիսի 17. Վերցված է 2021 թ․ մարտի 8-ին.
  5. Ксения Кузнецова. «Полевой командир с удавом на плечах: Культура: Облгазета». www.oblgazeta.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 8-ին.
  6. gorky.media (2017 թ․ ապրիլի 13). «Новые русские романы: начало апреля». «Горький» (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 8-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]