Վլադիմիր Գորբատովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիմիր Գորբատովսկի
մայիսի 26 (հունիսի 7), 1851 - հուլիսի 30, 1924(1924-07-30) (73 տարեկան)
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԶորատեսակՌուսական կայսերական բանակ
ԿոչումՀետևազորի գեներալ
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ
ԿրթությունԵրկրորդ կադետական կորպուս
Պարգևներ
Սուրբ Գեորգիի 3-րդ աստիճանի շքանշան Սուրբ Գեւորգի 4-րդ դասի շքանշան Սուրբ Վլադիմիրի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի Առաջին Փառքի շքանշան Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի շքանշան Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան և Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշան

Վլադիմիր Նիկոլաևիչ Գորբատովսկի (ռուս.՝ Влади́мир Никола́евич Горбато́вский, մայիսի 26 (հունիսի 7), 1851 - հուլիսի 30, 1924(1924-07-30)), ռուսական ռազմական հրամանատար, հետևակային գեներալ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ավարտել է Սանկտ Պետերբուրգի 2-րդ ռազմական դպրոցը։
  • 1870-Ավարտել է Պավլովի առաջին դպրոցը,ազատ է արձակվել որպես լեյտենանտ,Կիևի 5րդ նռնակաձգային գնդում։
  • 1877-1878-Կապիտանի աստիճանով մասնակցել է ռուս-թուրքական պատերազմին,հրամանատարել է առաջին վաշտի գունդը:Աչքի է ընկել Պլևենի մարտերում,իշխան Կառլ Ռումինիացու կազմում:Մասնակցություն ունենալով 1877 թվականի նոյեմբերի 28-ի պատերազմին պարգևատրվել է ՝ Սբ.Աննա III-րդ աստիճանի շքանշանով ու Սբ.Ստանիսլավ II-ի շքանշանով։
  • 1880-Մայոր ՝ փոխադրվոլով Մոսկվայի 8-րդ նռնաձգային գունդ։
  • 1885-Փոխադրվում է Կիևի 5-րդ նռնաձգային գունդ։
  • 1893 հուլիսի 5-Հրամանատար ՝ Կրասնոյարսկի պահուստային գումարտակում։
  • 1899 մարտի 16-Հրամանատար ՝ Կամչատկայի 44-րդ հետևակային գնդում։
  • 1901 հոկտեմբերի 8-Հրամանատար ՝ Նեսվիժի 4-րդ նռնաձգային գնդում։

Ռուս-ճապոնական պատերազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 22 փետրվար 1904-Գեներալ-մայոր:Առաջին բրիգադի հրամանատար արևելասիբիրական 7-րդ կրակային դիվիզիայում,հանգրվանեց Պորտ-Արտուր-ում։
  • 7 ապրիլի 1904-Ժամանեց Պորտ-Արտուր,որտեղ մնացել էր մինչև Պաշարման ավարտը առաջատար դիրքերում։
  • 17 հուլիսի 1904-Ղեկավար ՝ առաջին պաշտպանական բաժնի ամրոցից մինչև Խաչի լեռներ դեպի 5-րդ ամրոց,ներառյալ պաշտպանական կետեր Սյագուշանի,Դագուշանի,Պանլուշանի լեռները,կոյուղիները ու չինական տները։
  • 25-27 հունիսի 1904-Առաջնորդեց առաջադեմ պաշտպանական կետեր Դագուշանը և Սյագուշանը։
  • 6 օգոստոսի 1904-Գլխավորեց առաջադեմ արևելյան ամրոցը առաջին գրոհի հարձակման ժամանակ,անձամբ առաջնորդելով զորքերը պաշտպանական դիրքերում։
  • 11 օգոստոսի 1904-Ժամանակավոր փոխարինեց գեներալ-մայոր Նադեյինին։
  • 3 հոկտեմբերի-Հրամանատարեց արևելյան ամրոցի դիմացի պաշտպանությունը։
  • 13-18 հոկտեմբերի-Գտնվելով Միտրոֆանևսկի լեռան վրա,առաջնորդեց 3-րդ ամրոցի հարձակումը:Պարգևատրվել է Սբ.Ստանիսլավի I-ին և Սբ.Աննայի I-ին աստիճանի շքանշաններով (երկուսն էլ-24 հոկտեմբերի 1904)։
  • Մասնակցելով 4-րդ ամրոցի հարձակմանը և գրոհմանը 1904 թվի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին արժանացավ Սբ.Վլադիմիր II-րդ աստիճանի շքանշանին։
  • Ճապոնական զորքերի ռազմ.բանտարկյալների փոխանցման գծով հանձնաժողովի նախագահ։
  • 8 փետրվարի 1905-Վերադարձավ Ռուսաստան։
  • 22 մարտի 1905-Առաջին նռնակաձգային բաժնի 2-րդ բրիգադի հրամանատար։
  • 30 ապրիլի 1905-Ալեքսեևսկի ռազմական դպրոցի ղեկավար։
  • 23 նոյեմբերի 1905-Պարգևատևվեց Սբ.Գեորգի IV-րդ աստիճանի շքանշանով ՝ «պարգև որպես մեծ քաջության և արիության ցուցաբերության համար,ճապոնացիների դեմ պայքարում,և Պորտ-Արտուրի պաշարման ու ռմբակոծման ժամանակ»։
  • 6 դեկտեմբերի 1908-Գեներալ-լեյտենանտ։
  • 8 մայիսի 1909-3-րդ նռնակաձգային բաժնի ղեկավար։

Առաջին համաշխարհային պատերազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 9 մայիսի 1914-XIX-րդ բանակային կորպուսի հրամանատար,որը բաղկացած էր 17 եւ 38-րդ հետևակային բաժիններից,և տեղակայված էր Լեհաստանում։
  • Օգոստոս 1914-Որպես կորպուսի ղեկավար պատերազմի մեջ է մտել հարավարևմտյան ճակատի 5-րդ բանակի կազմում:Մասնակցել է Գալիցիայի մարտերին։
  • 13 օգոստոսի 1914-Միացել է պայքարին 4-րդ Ավստրո-Հունգարական բանակի դեմ,և չնայած թշնամու թվային առավելությանը ամուր պահել է դիրքերը։
  • 18 օգոստոսի 1914-Կոմարովի հետ լինելով շրջափակման մեջ,մերժեց Պետրոսի Էրցգերցկովի թագը,և կայունացրեց վիճակը։
  • 27 սեպտեմբերի 1914-Պարգևատրվեց Սբ.Գեորգիի III-րդ աստիճանի շքանշանով ՝ «թշնամու դեմ արված արդյունավետ քայլերի» կոչմամբ։
  • 12 դեկտեմբերի 1914-Հետևակային գեներալ։
  • Ապրիլ 1915-XIX ԱԿ-ը տեղափոխվել է Ռիգայի ուղղությամբ։Կայունացնելով ռազմաճակատը կասեցրեց Գերմանական Նեմանյան բանակի հարձակումը։
  • 12 հունիսի 1915-Հրամանատար՝ նորաստեղծ 13-րդ բանակի հյուսիսարևմտյան ճակատում
  • 2-8 հուլիսի 1915-Գրուբեշովսկի մարտերի ընթացքում պահել է ճակատը ընդդեմ հսկայաքանակ գերմանական Բուգսկի և առաջին ավստրոհունգարական բանակի,նահանջելով ընդամենը 12 կմ,ինչից հետո հակահարված է հասցրել Բուգին։
  • 20 օգոստոսի 1915-Մասնաշենքը տեղափոխվեց 3-րդ բանակ:13-րդ բանակի կառավարությունը,Գարբատովսկու գլխավորությամբ ընդհատեց սահմանը Կուռլանդական դքսության հետ աջ թևում և վերաձևավորեց 12-րդ կառավարական բանակը հյուսիսային մասում։
  • Որպես բանակի գլխավոր մասնակցել է Պրասնիշսկի գործողություններին,այնուհետև ճանապարհ է ընկնում Լեհաստան,Լիվոնիա,Կուռլանդիա և Ռիգո-Շավելսկ,մասնակցելու գործողություններին։
  • 8 մարտի 1916-Տակտիկական գործողությունների ընթացքում անհաջող մարտեր է ունեցել Գերմանական դիրքերի և 4-րս Սիբիրական մասնաշենքի միջև։
  • 20 մարտի 1916-Հրամանատար՝ 6-րդ բանակի հյուսիսային ռազմաճակատում։
  • 12 դեկտեմբերի 1916-Հրամանատար՝ 10-րդ բանակի հյուսիսային ռազմաճակատում,ամրապնդելով 28-րդ դիվիզիան,նպատակ ունենալով գլխավոր հարված հասցնել Վիլնո-Մալադեճնո ճակատին։
  • 1 ապրիլի 1917-Տեղափոխվեց պահեստազոր։

Քաղաքացիական պատերազմ և արտագաղթ[խմբագրել | խմբագրել կոդը]

1919-ին արտագաղթեց Ֆինլանդիա:Համագործակցել է գեներալ Յուդենիչի հետ:Փոխծովակալ Պիլկինի հետ ներառվեց ռազմական կառավարման հատուկ հանձնաժողովի կազմի մեջ,և Վիբորգում հանձնաժողով կազմակերպեց Ստուրվեի հետ:Յուդենիչի հետ մեկնեց Էստոնիա:1920 թվականի հունվարի 22-ին-Յուդենիչի հյուսիսարևմտյան բանակի վիրավորների և հիվանդների իրավունքների պաշտպանության նախագահ դարձավ:Հյուսիս-արևմտյան բանակի լուծարումից հետո ապրեց Էստոնիայում:Էստոնիայում դառնում է ռուս սպաների ասոցիացիայի և տեղական միապետական կազմակերպության ղեկավար:Մահացել է Տալլինում։

Զինվորական կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մտել է ծառայության (08.08.1868)
  • Փոխեյտենանտ (21.06.1870)
  • Լեյտենանտ (30.06.1872)
  • Անձնակազմի կապիտան (27.05.1876)
  • Կապիտան (17.01.1878)
  • Մայոր (02.01.1880)
  • Փոխգնդապետ (06.05.1884)
  • Գնդապետ "մատուցած ծառայության համար" (25.12.1892)
  • Գեներալ-մայոր "մատուցած ծառայության համար" (22.02.1904)
  • Գեներալ-լեյտենանտ "մատուցած ծառայության համար" (22.02.1908)
  • Հետևակային գեներալ (18.08.1914)

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսական

  • Սբ.Ստանիսլավի 3-րդ աստիճան (1876)
  • Սբ.Աննայի 3-րդ աստիճան (1878)
  • Սբ.Ստանիսլավի 2-րդ աստիճան (1879)
  • Սբ.Աննայի 2-րդ աստիճան (1883)
  • Սբ.Վլադիմիրի 4-րդ աստիճան (1888)
  • Սբ.Վլադիմիրի 3-րդ աստիճան (1896)
  • Սբ.Աննայի 1-ին աստիճան (1904)
  • Սբ.Ստանիսլավի 1-ին աստիճան (1904)
  • Սբ.Գեորգիի 4-րդ աստիճան (1904)
  • Սբ.Վլադիմիրի 2-րդ աստիճան (1905)
  • Սպիտակ Արծիվ (1911)
  • Սբ.Գեորգիի 3-րդ աստիճան (28.09.1914)
  • Սբ.Ալեքսանդր Նեվսկով (29.03.1915)
  • Սպիտակ արծիվ թրով (09.04.1915)

Օտարերկրյա՝

  • Նիդերլանդական կաղնե թագի 3-րդ աստիճան (1880)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ГОРБАТОВСКИЙ ВЛАДИМИР НИКОЛАЕВИЧ — информация на портале Энциклопедия Всемирная история». w.histrf.ru. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Գորբատովսկի» հոդվածին։