Վլադիմիր Բադալյան (բժիշկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վլադիմիր Բադալյան (այլ կիրառումներ)
Վլադիմիր Գրիգորի Բադալյան
Ծնվել է1920
ԾննդավայրՊառավաքար
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունբժիշկ

Վլադիմիր Գրիգորի Բադալյան (1920, Պառավաքար-), հայ բժիշկ, Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1937 թվականին ավարտել է Խ. Աբովյանի անվան միջնակարգ դպրոցը։ Երևանի բժշկական ինստիտուտն ավարտել է 1942 թվականին և մեկնել ռազմաճակատ։ Որպես բժիշկ մարտերին մասնակցել է Կենտրոնական և Վոլխովյան ռազմաճակատում։ Մասնակցել է Լենինգրադի պաշտպանությանը, շրջափակման օղակի ճեղքմանը, շրջափակման իսպառ վերացմանը։ Այդ ժամանակ նա գտնվել է 2-րդ հարվածային բանակի կազմում։ Երկու անգամ վիրավորվել է։ 1944 փետրվարին ծանր կոնտուզիա է ստացել։ Նրան գիտակցությունը կորցրած տեղափոխվել են Լենինգրադի զինվորական հոսպիտալ։ Այստեղ բուժվում և զորացրվում է։ Նա բուժսանգումարտակի հրամանատար էր և ուներ բժշկական ծառայության մայորի կոչում։

վերադառնալով Երևան՝ նշանակվել է քաղաքի շրջաններից մեկի առողջապահության բաժնի վարիչ (1944-1950), այնուհետև աշխատել է Իջևանի ու Սևանի հոգեբուժական հիվանդանոցներում որպես գլխավոր բժիշկ։ Ապա գալիս է Երևան, բաժանմունքի վարիչի պաշտոնով աշխատում հանրապետական ու քաղաքային հոգեբուժական դեսպանսերներում, այնուհետև տեղափոխվում հանրապետական հոգենարկոլոգիական դեսպանսեր որպես բաժանմունքի վարիչ։

Ստացել է կառավարական 16 պարգև[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ա. Վ. Գրիգորյան, Բ. Գ. Մելքումյան, Հայաստանի բժիշկները Մեծ հայրենականում, գիրք 2, Ե., 1987, էջ 52-53։