Վլադիմիր Ալեքսանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ալեքսանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վլադիմիր Ավանեսի Ալեքսանյան | |
---|---|
![]() | |
17 նոյեմբերի, 1950 - 23 հունիսի, 1993 | |
Ծննդավայր | ![]() |
Մահվան վայր | ![]() |
Մարտեր/ պատերազմներ | Արցախյան ազատամարտ |
Պարգևներ | ![]() |
Վլադիմիր Ալեքսանյան (17 նոյեմբերի, 1950, Նուխի - 23 հունիսի, 1993, Մանիքլու, Մարտակերտի շրջան), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վլադիմիր Ալեքսանյանը ծնվել է 1950 թ. նոյեմբերի 17-ին Նուխի քաղաքում։ Տեղի ռուսական դպրոցում ութերորդ դասարանն ավարտելուց հետո ընտանիքով տեղափոխվել է Ստեփանակերտ, աշխատանքի անցել կարի արհեստանոցում որպես դերձակ և միաժամանակ ավարտել գիշերօթիկ դպրոցը։ Ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո աշխատել է էլեկտրատեխնիկական գործարանում։
1992 թ. մտել է ինքնապաշտպանական ուժերի շարքերը։ Ծառայել է սակրավորական զորամասում։ Զոհվել է 1993 թ. հունիսի 23-ին Մարտակերտի շրջանի Մանիքլու գյուղում։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Արիության համար» մեդալով։ Ամուսնացած էր, ունի երկու երեխա։ Հանգչում է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատանը[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Վլադիմիր Ալեքսանյանը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում(չաշխատող հղում)