Վիքիպեդիա:ՓայՎիքի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
↱

Փայ Վիքիպեդիա բոտ Վիքիմեդիա նախագծերում և այլ բաց նախագծերում գործածվող սկրիպտերի փաթեթ, որը հնարավորություն է տալիս ստեղծել, փոփոխել և ջնջել վիքի-էջեր։ Աշխատում է Python ծրագրավորման լեզվով։

Ինչպես սկսել[խմբագրել կոդը]

Պիթոնով ռոբոտը գործարկելու համար, անհրաժեշտ է երեք նախապատրաստական քայլ.

  1. Վինդոուզ համակարգչի մեջ տեղակայել (ինստալացիա անել) Պիթոն ծրագիրը, որը կարելի է բեռնել այստեղից։
  2. Բեռնել և համակարգչի C:\ սկավառակի մեջ տեղադրել pywikipedia փաթեթը այստեղից։ (Ծանոթություն. այս փաթեթի մեջ են գտնվում բոտային սկրիպտերը (.py վերջավորությամբ)։ Սկրիպտերից յուրաքանչյուրն ինչ-որ բոտային գործողություն կատարելու համար է։ Ցանկալի է բեռնել core տարբերակը)
  3. Այնուհետև pywikipedia թղթապանակի մեջ ստեղեծել user-config.py ֆայլ և այն բացել Notepad կամ Notepad++ ծրագրով; Մուտքագրել ներքևի տեքստը և հիշել։ Ուշադրություն. VacioBot-ի փոխարեն գրեք ձեր (բոտի) մասնակցային անունը.
mylang='hy'
family = 'wikipedia'
usernames['wikipedia']['hy']=u'VacioBot'
console_encoding = 'utf-8'

Շնորհավորո՛ւմ ենք, այժմ ձեր բոտը պատրաստ է աշխատելու։

ՓայՎիքին՝ Վինդոուս 7 ՕՀ֊ի տերմինալում․ login.py հրահանգը

Մուտք գործել[խմբագրել կոդը]

Ցանկացած բոտային ծրագիր գործարկելու համար օգտագործվում է cmd.exe ծրագիրը (այն առկա է բոլոր Վինդոուզ համակարգերում)։ Առաջին բանը, որ սակայն պետք է անել, դա մուտք գործելն է՝ այսինքն Վիքիպեդիայում փոփոխություններ կատարելու համար անհրաժեշտ է մուտքագրել ձեր գաղտնաբառը (ձեր մասնակցային անունը արդեն մուտքագրել եք user-config.py ֆայլի մեջ)։

Նախ ձեզ պետք է «բարձրանալ» մինչև C:\ սկավառակ, դրա համար պետք է երկու անգամ մուտքագրել cd ../ և սեղմել enter։ Այնուհետև գրել cd pywikipedia, ինչը նշանակում է, որ ծրագիրը հրահանգներ կատարելու համար պետք է օգտագործի pywikipedia թղթապանակը։ Այժմ գրեք pwb.py login, սեղմեք enter. ծրագիրը կպահանջի մուտքագրել ձեր գաղտնաբառը։ Այն հաջող մուտքագրելուց հետո, կստանաք հետևյալ հաղորդագրությունը. should be logged in now.

Այժմ դուք կարող եք գործարկել ձեր ցանկացած բոտային սկրիպտը։ Ամենակարևոր բոտային սկրիպտերի ձեռնարկները կգտնեք ՄեդիաՎիքի նախագծում դրանք նաև ներառված են ամեն մի սկրիպտի սկզբնամազում (եթե այն բացեք Notepad++ կամ այլ տեքստային խմբագրիչով)։

Արտաքին հղումներ[խմբագրել կոդը]