Վիքիպեդիա:Վիքին սիրում է Երևանը/Կարեն Դեմիրճյանի թանգարան/Մատենադարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մատենադարան

Հայկական գրերի ստեղծումից հետո Հայաստանում և հայաշատ վայրերում գրվում, ընդօրինակվում և թարգմանվում էին ձեռագիր մատյաններ, որոնք պահվում էին վանքերի և մենաստանների գրատներում: Էջմիածնի կաթողիկոսությանը կից գործում էր Գրատուն (Մատենադարան), որտեղ պահվում էին հունարեն և հայերեն ձեռագրեր:

Մատենադարանը 1939թ. Էջմիածնից տեղափոխվեց Երևան` Հանրային գրադարանի շենք:

Ճարտարապետ Մարկ Գրիգորյանի նախագծով 1945թ. սկսվեց Մատենադարանի շենքի շինարարությունը, որն ավարտվեց 1957թ.: Մատենադարանը 1959թ. տեղափոխվեց նորակառույց շենքը:

ՀԿԿ ԿԿ-ի բյուրոն 1977թ. փետրվարի 15-ին որոշում կայացրեց Մատենադարանին կից՝ գիտահետազոտական աշխատանքների համար նոր մասնաշենք և ստորգետնյա գրապահոցներ կառուցելու մասին: Որոշում կայացվեց նաև Մատենադարանի հուշարձանները վերանորոգելու մասին:

Մատենադարանի նոր մասնաշենքի կառուցումը` ճարտարապետ Արթուր Մեսչյանի նախագծով, սկսվեց 1987թվականին: Սակայն շինարարությունը դադարեցվեց 1988թ. դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժից հետո: Նոր մասնաշենքը վերանախագծվեց, և շինարարությունը շարունակվեց 2009 թվականին: Մատենադարանի նոր մասնաշենքի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ 2011թ. սեպտեմբերի 20-ին:

Ծանոթագրություններ[խմբագրել կոդը]