Վիքիպեդիա:Վիքին սիրում է Երևանը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Վիքին սիրում է Երևանը
Թանգարաններ


Նախագծի գաղափարն է

«Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպությունը «Երևան 2800» մշակութային հիմնադրամի հետ համատեղ, Երևանի 2800-ամյակին ընդառաջ նախատեսում են Հայաստանի և հատկապես Երևանի մշակութային հաստատությունների, այն է՝ թանգարանների, պատկերասրահների, գրադարանների և արխիվների հետ համագործակցություն սկսել։

Համագործակցության նպատակն է Վիքիմեդիա հիմնադրամի առցանց նախագծերում, Հայաստանի մշակութային կազմակերպությունների օժանդակությամբ, հարստացնել Երևանի մասին տեղեկատվությունը։ Մասնավորապես, նախատեսվում է Հայերեն Վիքիպեդիայում ստեղծել նոր և բարելավել հին հոդվածները, դրանք թարգմանել հնարավորինս շատ լեզուներով, ինչը կնպաստի Հայաստանից դուրս Երևանի մասին տեղեկացվածության բարձրացմանը, զբոսաշրջության զարգացմանը և դեպի այդ մշակութային հաստատություններ այցելուների հոսքի ավելացմանը։