Վիքիպեդիա:Վիքին սիրում է Երևանը/Կարեն Դեմիրճյանի թանգարան/Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Lրանում էր հայոց ցեղասպանության 50-ամյա տարելիցը: 1964թ. դեկտեմբերի 13-ին ՀԿԿ ԿԿ-ի առաջին քարտուղար Յակով Զարոբյանը դիմում է ԽՄԿԿ Կենտկոմին այդ տարելիցը նշելու և Երևանում առաջին համաշխարհային պատերազմում զոհված հայ նահատակներին նվիրված հուշակոթող կանգնեցնելու համար: Ձևակերպումը շատ ընդհանուր էր, իսկ իրականում այն վերաբերում էր եղեռնի զոհերին և պետք է խորհրդանշեր հայ ժողովրդի վերածնունդը: Հանրապետությունում հայտարարվում է մրցույթ: Ներկայացված 70 նախագծերից հաղթող է ճանաչվում Արթուր Թարխանյանի և Սաշուր Քալաշյանի նախագիծը: Շինարարական աշխատանքներն սկսվում են, երբ ՀԿԿ ԿԿ-ի առաջին քարտուղարն արդեն Անտոն Քոչինյանն էր: Հուշակոթողի շինարարությունն ընթանում էր դանդաղ, և ժամանակին չավարտելու տագնապ կար: Շինարարության պատասխանատու է նշանակվում Երևանի քաղաքային կոմիտեի նորընտիր քարտուղար Կարեն Դեմիրճյանը: Աշխատանքները լավագույն ձևով կազմակերպելու, շինանյութերի մատակարարումն ապահովելու շնորհիվ իրադրությունը փոխվում է: Բոլորն իրենց պատվի գործն էին համարում հուշարձանի որակով և ժամանակին կառուցումը:

Հուշահամալիրի կառուցումն ավարտվեց նախատեսված ժամկետում և 1967թ. նոյեմբերի 29-ին տեղի ունեցավ հանդիսավոր բացումը: Հանրապետության ղեկավարությունը ՀԿԿ ԿԿ-ի առաջին քարտուղար Անտոն Քոչինյանի գլխավորությամբ այցելեց Ծիծեռնակաբերդ, ծաղկեպսակ դրվեց հուշարձանին, տեղի ունեցավ միտինգ, որից հետո Անտոն Քոչինյանը վառեց հուշարձանի անմար կրակը:

Երեք կոթողից բաղկացած հուշահամալիրը զբաղեցնում է 4500քմ տարածք: Ձախ կողմից ձգվում է 100 մետր երկարությամբ հուշապատը: Կենտրոնում գտնվում է 30 մետր տրամագծով հավերժության տաճարը՝ դեպի կենտրոն խոնարհված 12 հսկա բազալտե մույթերով: Այցելուներին դեպի տաճարի սրահը և հավերժական ջահն են տանում հարթակից իջնող անսովոր բարձր աստիճանները, որոնք կարծես պարտադրում են խոնարհվել Եղեռնի զոհերի հիշատակի առջև: Քիչ հեռու վեր է խոյանում 40մ բարձրությամբ «Վերածնվող Հայաստան» հուշասյունը՝ խորհրդանշելով հայ ժողովրդի վերածննդի գաղափարը:

Ծանոթագրություններ[խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել կոդը]

Ռիմա Դեմիրճյան, «Հիշատակ», Երևան, 2012

Արտավազդ Թարխանյանի անձնական արխիվ