Վիքիպեդիա:Վիքին սիրում է Երևանը/Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան/«Երևանյան էտյուդներ» սիմֆոնիկ շարք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Երևանյան էտյուդներ»[խմբագրել կոդը]

«Երևանյան էտյուդներ» Ալեքսանդր Սպենդիարյանի ստեղծագործությունը երկու մասից կազմված սիմֆոնիկ շարք է (1-ին մաս՝ «Էնզելի», 2-րդ մաս՝ «Հիջաս»): Կոմպոզիտորն այն գրել է 1925 թ. և նվիրել Երևանի Պետկոնսերվատորիայի նվագախմբին: Հենց այդ նվագախումբն էլ, նույն թվականի դեկտեմբերի 27-ին , առաջին անգամ կատարել է այդ երկը՝ հեղինակի ղեկավարությամբ: Արխիվային որոշ փաստաթղթերից (սևագիր նոտաներ, գրառումներ) տեղեկանում ենք, որ «Էնզելի» մասի առաջին հատվածը՝ Սայաթ-Նովայի «Դուն էն գլխեն» երգի մեղեդու մշակումը ջութակի համար, Սպենդիարյանը գրառել և ուսումնասիրել է շատ ավելի վաղ (երբ նյութեր էր հավաքում «Ալմաստ» օպերան գրելու մտադրությամբ): Իսկ «Էնզելի» պարեղանակն ըստ որոշ տեղեկությունների, լսել ու գրառել է 1924 թ.՝ Երևանի Պետկոնսերվատորիայի հավաքույթներից մեկի ժամանակ (տես երաժշտական քննադատ Խորեն Թոռջյանի հուշերը («Հուշեր» ժողովածու, կազմ. Մ. Օթարյան և Տ. Սարգսյան Երևան 2012, էջ 48) և երգչուհի Թամարա Շահնազարյանի հուշերը (ՀՀ. ԳԱԱ. ՊԲՀ 2017 N 2 էջ 201-205)):

Ստեղծագործության «Հիջաս» մասի մեղեդին կոմպոզիտորը լսել և գրառել է 1924–ին՝ «Երևանի աշուղների կանտորայում» (երևանյան աշուղների գրասենյակ), մի դուդուկահարի կատարումից (տես Սպենդիարովա Մարինա «Սպենդիարով» Երևան 1966, էջ 177՝ ջութակահար Դավիթ Գիլանյանի հուշը): Ստեղծագործության պարտիտուրի առաջին հրատարակության մեջ նշված է . «Էտյուդների համար թեմաներ ծառայել են հայկական և արաբական մեղեդիներ, որոնք կատարվում են երևանում, ժողովրդական երաժիշտների կողմից»:

«Երևանյան էտյուդների» պարտիտուրն առաջին անգամ հրատարակվել է 1927 –ին (Երևան, Հայպետհրատ 1927 op. 30), իսկ կլավիրը (դաշնամուրային փոխադրումը) կատարել է խմբավար, երաժշտագետ Գևորգ Բուդաղյանը՝ կոմպոզիտորի խնդրանքով: Առաջին անգամ այն հրատարակվել է 1928 –ին, ապա տեղ գտել նաև Սպենդիարյանի երկերի լիակատար ժողովածուի 3-րդ հատորում (Ալ. Սպենդիարյան ԵԼԺ . հ 3-րդ, Երևան, Հայպետհրատ 1951, էջ 55): Սպենդիարյանի երկերի լիակատար ժողովածուի հատորների հրատարակիչ-խմբագիրը ևս Գ. Բուդաղյանն է:

Ծանոթագրություններ[խմբագրել կոդը]

Հոդվածի լուսանկարներ[խմբագրել կոդը]

http://commons.wikimedia.org/wiki/File:Yerevanyan_etyudner.tif