Վիքիպեդիա:Վիքինախագիծ Աստերոիդներ
Նախագծի նպատակը
[խմբագրել կոդը]Տվյալ նախագծի նպատակն է` ստեղծել, լավացնել և ստանդարտացնել աստերոիդների մասին հոդվածները:
Նախագծի մասնակիցներ
[խմբագրել կոդը]«Աստերոիդներ»
Նախագծի մասնակից |
Նախագծի կարգավիճակը
[խմբագրել կոդը]Այս պահին (1 փետրվար 2013թ.) ստեղծվել են 9999 աստերոիդների մասին հոդվածներ: Ստեղծված են 3332 ցանկեր, որոնք ներառում են 333273 աստերոիդների համար նրանց վերաբերող ընդհանուր տեղեկությունները: Բոլոր այդ պահին անվանված աստերոիդների անունները տառադարձված են:
Ստորև բերվում է զուտ աստերոիդների վերաբերյալ հոդվածների քանակների համեմատական ցանկ այլ վիքիների հետ`
hy | en | es | fr | it | pl | pt | ru | |
Աստերոիդների հոդվածներ (01.02.2013) | 9 999 | 17 745 | 565 | 1 743 | 15 965 | 13 795 | 32 660 | 1 213 |
Ընդհանուր հոդվածներ | 107 419 | 4 155 936 | 966 064 | 1 346 316 | 1 003 139 | 947 238 | 768 982 | 960 583 |
Տառադարձման ստուգում
[խմբագրել կոդը]Նախագծի իրականացման սկզբում տառադարձման ընթացքում հնարավոր է, որ թուլ տրված լինեն սխալներ: Այս սխալները վերաբերվում են հնչյունաբանությանը:
Օրինակ`
(3175) Նետտո-ից վերանվանվել է (3175) Նետո
(5180) Օհնո-ից վերանվանվել է (5180) Օնո
Սա վերաբերվում է նաև աստղագետների և աստղղադիտարանների անուններին:
Նախագծի թիմը խնդրում է`
Եթե նկատել եք այսպիսի սխալներ, ապա հայտնեք դրանց մասին այստեղ ավելացնելով նոր վերնագիր, քանի-որ մեկ փոփոխությունը իր հետևից բերում է բազմաթիվ փոփոխություններ, հնարավոր է նաև հարյուրավոր էջերում: Այսպիսի փոփոխությունները պետք է պլանավորել և իրականացնել:
Խնդրում ենք նաև հիմնավորել ձեր առաջարկությունը:
Անվանման հիմնավորում
[խմբագրել կոդը]Կայքում հավաքված են աստերոիդների անվանման հիմնավորումը այդ պահի անվանված աստերոիդների համար:
Ավելի նոր անվանումների համար կարելի է տեղեկություններ ստանալ` Փոքր մոլորակների կենտրոնի կայքից:
Լուսանկարների ավելացում
[խմբագրել կոդը]Հոդվածները ստեղծվել են առանց լուսանկարների: Հնարավոր է, որ Վիքիպահեստում կամ ՆԱՍԱ-ի կայքում գոյություն ունեն տվյալ աստերոիդի լուսանկարները:
Գտնելու դեպքում, կարելի է վերբեռնել (եթե լուսանկարը չկա այնտեղ) դրանք Վիքիպահեստ, և ներառել դրանք հոդվածում: Ցանկալի է ամենալավ որակի լուսանկարը տեղադրել Տեղեկաքարտում, այսպես`
| պատկեր = Vesta full mosaic.jpg
Ուղեծիրը
ՆԱՍԱ-ի Ռեակտիվ Շարժման Լաբորատորիայի կայքում գոյություն ունի գործիք (հղումում տրված է Վեստա աստերոիդի ուղեծրին հղումը), որը սիմուլացնում է աստերոիդի եռաչափ ուղեծիրը, այս պատկերը հնարավոր է վերափոխել լուսանկարի և վերբեռնելով Վիքիպահեստ տեղադրել հոդվածի տեքստի մեջ:
Կարևոր է Խնդրում ենք, ուշադրություն դարձնել լուսանկարի հետ կապված հեղինակային իրավունքի խնդիրներին:
ՆԱՍԱ-ի կայքից ներբեռնած լուսանկարների մեծամասնությունը ազատ են օգտագործման համար:
Նոր հոդվածների ստեղծում
[խմբագրել կոդը]Աստերոիդների մասին նոր հոդվածներ ստեղծելիս, խնդրում ենք ապահովել աստերոիդի մասին նվազագույն տեղեկությունները: Նվազագույն տեղեկություններով հոդվածի օրինակ է (9711) Ժելետավա հոդվածը:
Հոդվածների ստեղծման համար կարևորագույն տեղեկությունների աղբյուրներ`
- Փոքր մոլորակների կենտրոնի պաշտոնական կայք, պարունակում է տեղեկություններ բոլոր աստերոիդների և գիսաստղերի մասին, հիմնականում նրանց ուղեծրերի, անվանումների և հայտնաբերողների փաստեր: Հնարավոր է ստանալ տեղեկություններ աղուսյակներով:
- Ռեակտիվ Շարժման Լաբորատորիա, ՆԱՍԱ-ի բաժանմունքի կայք: Պարունակում է բազմազան տեղեկություններ երկնային մարմինների մասին: Հնարավոր է ստանալ տեղեկություններ աղուսյակներով:
- Մոլորակների անվանման հիմնավորում:
Աստղագետներ և աստղադիտարաններ
[խմբագրել կոդը]Աստերոիդների ցանկերում կարող եք գտնել բազմաթիվ կարմիր հղումներ աստղագետների և աստղադիտարանների համար:
Դուք կարող եք ստեղծել նոր հոդվածներ, թարգմանելով այս տեղեկությունները այլ Վիքիպեդիաներից: