Վիքիպեդիա:Վիքիդասընթաց ուսուցիչների համար/8-րդ փուլ
Վիքիմեդիա Հայաստանը Հայաստանի և Արցախի ուսուցիչների համար 2018 թվականի հոկտեմբերի 29 - նոյեմբերի 3-ը Ծաղկաձորում կազմակերպում է թվով ութերորդ «Ուսուցչական Վիքիդասընթացը»։
Ի՞նչ է «Ուսուցիչների Վիքիդասընթացը»[խմբագրել կոդը]
Ուսուցիչների Վիքիդասընթացը կոչված է Հայաստանի և Արցախի ուսուցիչներին ծանոթացնել Վիքի տեխնոլոգիաների միջոցով ուսուցիչների աշխատանքի կատարելագործման եղանակներին և նրանց օգնությամբ դասավանդման բնագավառում առաջատար երկրների նորարական փորձը տարածել Հայաստանի և Արցախի դպրոցներում։
Ուսուցիչների Վիքիդասընթացը մեկ հարկի տակ միավորում է 40-50 ուսուցիչ, որոնք ցանկություն ունեն և պատրաստ են Վիքիմեդիա նորարարական մոտեցումները դարձնել թե՛ իրենց մասնագիտական կատարելագործման և թե՛ դասավանդման առօրյա։
Ի՞նչ ենք սովորում Ուսուցիչների Վիքիդասընթացի ընթացքում[խմբագրել կոդը]
Դասընթացի ընթացքում մասնակիցները կսովորեն Վիքիպեդիայի խմբագրման կանոնները և գործիքները։ Փորձառու խմբագիրների օգնությամբ կստեղծեն կամ կբարելավվեն հոդվածներ Հայերեն Վիքիպեդիայում։