Վիքիպեդիա:ՎիքիՆախագիծ Ուղեգիծ/Հաքաթոն/Վիքիպեդիա:Տարածված սխալներից խուսափելը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ստեղծումը[խմբագրել կոդը]

  • Ինքնակենսագրական հոդվածներ. Նորեկների ամենատարածված սխալներից է հանրագիտարանում ինքնակենսագրական հոդվածների ստեղծումը։ Քանի որ Վիքիպեդիան հանրագիտարան է, այն չի նախատեսում ներդրում ունեցող ամեն անձի մասին կենսագրական հոդված ունենալու։ Սակայն, Ձեր մասին գրելու համապատասխան վայր կարող է լինել Վիքիպեդիայի Ձեր մասնակցային էջը․ դա անելու համար ուղղակի սեղմեք էկրանի վերեւում գտնվող Ձեր մասնակցի անունը եւ խմբագրեք այն այնպես, ինչպես կամենաք։
  • Կազմակերպությունների հոդվածներ. Գերադասելի է չստեղծել հոդվածներ այն կազմակերպությունների մասին, որտեղ Դուք աշխատում եք։ Նախ Դուք կարող եք ունենալ խնդիրներ չեզոք տեսակետ արտահայտելիս, երկրորդը՝ դա կարող է Ձեր հոդվածը ջնջելու պատճառ հանդիսանալ։ Եթե ձեր ընկերությունը այդչափ նշանավոր է, նրա մասին կարող է գրել այլ մեկը։ (Տես․ Wikipedia:Business FAQ and Wikipedia:Conflict of interest
  • Բառարանային հոդվածներ․ Մենք հարում ենք այն տեսակետին, որ Վիքիպեդիան բառարան չէ։ Ամեն հոդված պետք է նպատակաուղղված լինի ուսուցանելու իրեն վերագրված թեման։ Մաքուր բառարանային սահմանումները պատկանում են մեր քույր նախագծին Վիքիբառարան։
  • Անպետք հոդվածներ․ Նախքան նոր հոդվածի ստեղծումը փորձեք փնտրել վերնագիրը, քանի որ նմանատիպ հոդված կարող է արդեն գոյություն ունենալ։ Ենթադրվում է նորը ստեղծելու փոխարեն ավելացնել արդեն գոյություն ունեցող հոդվածի մեջ։ Բանալի բառեր փնտրելիս հիշեք, որ հոդվածի վերնագրերը սովորաբար եզակի են, օր․՝ «Ծառ», ոչ թե «Ծառեր»։ Ինչպես նաեւ հոդվածի վերնագիրը եւ նման սահմանումները կարելի է գուգլում փնտրել, քանի որ հոդվածները կարող են անհետանալ Վիքիպեդիայի փնտրման ժամանակ, բայց գտնվեն Գուգլով, հատկապես այն ժամանակ, երբ Ձեր ընտրած սահմանումը հոդվածում բացակայում է։ Անպետք հոդվածները սովորաբար առաջանում են, երբ մասնակիցը հանդիպում է կարմիր հղումների։ Կարեւոր է հիշել, որ Վիքիպեդիան շատ հագեցած է եւ ունի գրառում գրեթե ամենի մասին, եւ հնարավորությունը մեծ է, որ հոդվածը արդեն իսկ գոյություն ունի։ Ինչպես նաեւ, կարմիր հղումով հոդվածը կարող է ջնջված լինել, այդ իսկ պատճառով պետք է նայել Special:Log/delete եւ փնտրել ջնջված հոդվածների մասին տեղեկություն։
  • Հոդվածներ, որոնք հանրագիտարանային արժեք ունենալու համար չափազանց կարճ են․ Հոդվածը պետք է սահմանի առարկայի նշանակալիությունը եւ պարունակությունը։ Եթե հոդվածը հետագա լրացման համար բավարար պարունակություն չունի, ապա այն կարող է որակվել որպես շտապ ջնջման հոդված։

Ջնջում[խմբագրել կոդը]

  • Օգտակար պարունակության ջնջում․ Պարունակության մաս, որը կարող է անհաջող գրված լինել, սակայն իմաստ ունենալ։ Հասկացեք, թե որն է պարբերության իմաստը։ Ջնջելու փոխարեն, հստակեցրեք այն։ Եթե նյութը սխալ դասակարգված է թվում կամ իր տեղում չէ, տեղափոխեք այն այլ էջ կամ ստեղծեք նորը նրա համար։ Եթե ոչինչ չի հաջողվում եւ Դուք չեք կարող զսպել պարունակության մասը ջնջելու ցանկությունը, ապա գերադասելի է արտահայտել կարծիք Քննարկում բաժնում։
  • Կողմնակալ պարունակության ջնջում․ Կողմնակալ պարունակությունը կարող է օգտակար լինել։ Պահեք այն։
  • Առանց բացատրության ջնջում․ Ոչ անպիտանի պարունակությունը ջնջելը պահանջում է որոշակի արդարացում, հակառակ դեպքում այլ մասնակիցները, ով հոգում է այդ հոդվածի զարգացման մասին, կարող են անտեղյակ լինելով ենթադրել, որ Դուք ստորություն եք անում։ Ցանկալի է դա անելուց առաջ մի քանի բառ գրել խմբագրման ամփոփման մեջ, կամ խմբագրման ամփոփման մեջ տեղեկացնել՝ գրելով «Տես զրույցը» եւ բացատրել ամենը զրույցի էջ բաժնում։
  • Ցանկացած Զրույցի էջից տեքստի ջնջումը առանց արխիվացնելու բացառությամբ ձեր մասնակցային տարածքի։ Զրույցի էջերը կամ քննարկման ցանկացած էջ Վիքիպեդիայի պատմության արձանագրման մասն են։ Ամեն անգամ էջը մաքրելիս չմոռանաք պահել հեռացված տեքստը համապատասխան արխիվում։ ([[/Archive]]) էջը։. (Տես․ ինչպես զրույցի էջն արխիվացնել

Ներդրում անելը[խմբագրել կոդը]

  • Անհաջող կառուցված ներածական մաս կաղապարը պետք է սահմանի բովանդակությունը, ամփոփի կարեւոր կետերը, բացատրի, թե ինչով է առարկան հետաքրքիր կամ նշանավոր, եւ համառոտ նկարագրի նշանավոր հակասությունները, եթե այդպիսիք կան։ Այն չպետք է «բարկացնի» ընթերցողին՝ ակնարկելով, բայց չբացատրելով կարեւոր իրադարձությունները, որոնք հետագայում հայտնվելու են հոդվածում։(Տես․Ներածական մաս
  • Տեքստի անհետեւողական ոճ․ Վիքիպեդիայի [[ Վիքիպեդիա:Ոճական ուղեցույց|ոճական ուղեցույցը]] Վիքիպեդիայում հոդվածներոի հետեւողական ոճի պահպանման մասին ուղեցույց է։ Ինչպես նաեւ գոյություն ունեն մի քանի ոճական երկրորդային ուղեցույցներ, ինչպիսիք են տեղեկաքարտ եւ տեքստերի չափանշում։ (Տես․ Wikipedia:Guide to writing better articles
  • Ինքնահղում․ Վիքիպեդիա նախագծին հղումը լիովին ընդունելի է զրույցների էջերում կամ Wikipedia namespace, բայց անընդունելի է հոդվածներում։ (See Wikipedia:Self-references to avoid):
  • Արտաքին հղումները տեքստում․ Հոդվածին վերաբերող արտաքին հղումները պետք է ավելացվեն հոդվածի ներքեւում գտնվող հղումների բաժնում։ (Տես․ Wikipedia:External links
  • Հոդվածներում ստորագրություն․ Հոդվածի խմբագրման մեջ մասնակցությունը պահվում է հոդվածի պատմության մեջ։ Հետեւաբար օգտագործեք Ձեր ստորագրությունը միայն զրույցների էջերում կամ քննարկումների մեջ գրառում անելիս։ (Տես․ Wikipedia:Signatures

Ծանրաբեռնում[խմբագրել կոդը]

  • Գերհարգանք «հեղինակի» նկատմամբ
    • Խմբագրելու փոխարեն քննադատում. Հոդվածները ոչ ոքի չեն պատկանում։ Զրույցի էջում ռաջարկությունը կամ քննադատությունը կարող է օգտակար լինել, բայց եթե հոդվածը պաշտպանված չէ, հաճախ ավելի հեշտ է պատշաճ տեսք տալ այն խմբագրելով։
    • Մի վարանեք Այո, Դուք կարող եք խառնել որոշ բաներ, սակայն ինչ-որ մեկն այն հավանաբար կուղղի ձեզանից հետո։ Մի վարանեք, պարզապես ներդրում արեք։
  • Մեծատառի չարաշահում․ Օրինակ՝ վերնագրի երկրորդ բառը գրեք փոքրատառով, եթե այն հատուկ անուն չէ։

Ինչպես նաեւ[խմբագրել կոդը]

hy:Վիքիպեդիա:Վարքի կանոնակարգ