Վիքիպեդիա:Նախագիծ:Թարգմանչի անկյուն/Ռուսերեն/251

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծումներ

Ռուսերեն

Իրադարձությունների ժամանակագրություն մինչ առաջին ռմբակոծությունը (օգոստոսի 6)

Հուլիսի 16-ին Նյու Մեքսիկո նահանգի պոլիգոնում աշխարհում առաջին անգամ հաջողությամբ փորձարկվեց ատոմային զենք: Պայթյունի ուժգնությունը կազմել է մոտավորոապես 21 կիլոտոննա տրոտիլի հարաբերությամբ:

Հուլիսի 24-ին Պոտսդամյան վեհաժողովի ժամանակ ԱՄՆ-ի նախագահ Հարրի Տրումանը հաղորդեց Ստալինին, որ ԱՄՆ-ը ստեղծել է զենք չտեսնված ավերիչ ուժով: Տրումանը չպարզաբանեց, որ նկատի ուներ ատոմային զենքը: Համաձայն Տրումանի հուշերի Ստալինը չցուցաբերեց առանձնահատուկ հետաքրքրություն, միայն նշելով, որ նա ուրախ է և հույս ունի, որ ԱՄՆ-ը կարող են այն արդյունավետ կիրառել ճապոնացիների դեմ: Չերչիլը, ուշադիր հետևելով Ստալինի արձագանքին, մնաց այն կարծիքին, որ Ստալինը չհասկացավ Տրումանի բառերի բուն իմաստը և ուշադրություն չդարձրեց դրանց վրա[8]: Միևնույն ժամանակ, Ժուկովի հուշերի համաձայն, Ստալինը հիանալի ամեն ինչ հասկացավ, և տեղի չտվեց և հանդիպումից հետո Մոլոտովի հետ խոսակցության ժամանակ նշեց, որ «Անհրաժեշտ է զրուցել Կուրչատովի հետ մեր աշխատանքի արագացման մասին»: Ամերիկյան հատուկ ծառայությունների «Վենոնա» գործողության գաղտնազերծումից հետո հայտնի դարձավ, որ խորհրդային գործակալները արդեն վաղուց հայտնում էին միջուկային զենքի մշակման մասին: Որոշ հաղորդագրությունների համաձայն, գործակալ Թեոդոր Հոլլը Պոտսդամյան վեհաժողովից մի քանի օր առաջ հաղորդել էր նույնիսկ առաջին միջուկային փորձարկման ամսաթիվը: Դա կարող է բացատրել, ինչու Ստալինը հանգիստ ընդունեց Տրումանի լուրը: Հոլլը աշխատում էր խորհրդային հետախուզությունում արդեն 1944 թ.-ից:

Հուլիսի 25-ին Տրումանը հաստատեց հրամանը` սկսած օգոստոսի 3-ից ռմբակոծել հետևյալ նպատակետերից մեկը. Հիրոսիման, Կոկուրուն, Նիիգատուն կամ Նագասակին, առաջին իսկ հնարավորության դեպքում, երբ եղանակաը թույլ կտա, ինչպես նաև առաջիկայում հաջորդ քաղաքները, ըստ ռումբերի պատրաստ լինելուն:

Հուլիսի 26-ին ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Չինաստանի կառավարությունները ստորագրեցին Պոտսդամյան հռչակագիրը, որում շարադրված էր Ճապոնիայի անխոս կապիտուլյացիայի պահանջը: Ատոմային ռումբ հռչակագրում հիշատակված չի եղել:

Հաջորդ օրը ճապոնական թերթերը հաղորդեցին, որ հռչակագիրը, որի տեքստը ռադիոյով հաղորդվեց և օդանավերով ցրված թռուցիկներով, մերժվել է: Ճապոնիայի կառավարությունը ցանկություն չհայտնեց ընդունել վերջնագիրը: Հուլիսի 28-ին վարչապետ Կանտարո Սուձուկին ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Պոտսդամյան հռչակագիրը ոչինչ են քան Կահիրյան հռչակագրի նախորդ եզրահանգումներն են նոր փաթեթավորումով, և պահանջեց կառավարությունից անտեսել դրանք:

Կայսր Հիրոհիտոն, սպասելով ճապոնացիների մերժողական քաղքականության խորհրդային պատասխանին, չփոխեց կառավարության որոշումը: Հուլիսի 31-ին Կոիտի Կիդոյի հետ զրույցի ժամանակ նա հասկացնել տվեց, որ կայսերական իշխանությունը պետք է պաշտպանել ցանկացած գնով:

Թարգմանիչ
Վերստուգող




Պատահական