Վիքիպեդիա:Հոդվածի ստեղծում/Կայքի նշանակալիություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
3. Նշանակալիություն
4. Աղբյուրներ
5. Բովանդակություն
6. Ավարտ

Շատ քիչ թվով կայքեր են նշանակալի Վիքիպեդիայի համար (այդ թվում՝ բլոգներ, ֆորումներ, օնլայն խանութներ, վեբ-պորտալներ և այլն)։

Կայքի մասին հոդվածը Վիքիպեդիայում զետեղելու համար կայքը պետք է բավարարի նշանակալիության ընդհանուր չափանիշներին (պետք է բավականին մանրամասն ներկայացված լինի հեղինակավոր, չեզոք, երկրորդական և վստահելի աղբյուրներում)։ Հեղինակավոր աղբյուրներ են հեղինակավոր հրատարակությունները (թերթեր, կայքեր, ամսագրեր ինֆորմացիոն տեխնոլոգիաների մասին, մասնագիտական աղբյուրներ և այլն)։

Բացի այդ, համացանցային նախագծի մասին կարող է հոդված ստեղծվել, եթե այն բավարարում է ներքոնշյալ չափանիշներից գոնե մեկին․

  • կայքը ստացել է մասնագիտական հեղինակավոր մրցանակներ․
  • ըստ alexa.com-ի՝ կայքը հաճախելիությամբ ընդգրկված է ամենաայցելվող 100 կայքերի ցանկում (բացառություն են կազմում այն կայքերը, որոնք Վիքիպեդիայում տեղ գտած կազմակերպությունների պաշտոնական կայքերն են կամ էլ Վիքիպեդիայում տեղ գտած կայքերի այլալեզու տարբերակներն են)։ Այնուամենայնիվ, նման համացանցային նախագծի մասին Վիքիպեդիայում հոդված գրելու համար պետք է կայքը բավարարի նշանակալիության ընդհանուր չափանիշներին։

Կայքի մասին հոդվածը պարտադիր պետք է պարունակի ապացույց, որ կայքը համապատասխանում է վերոնշյալ չափանիշներից գոնե մեկին, օրինակ, ծանոթագրություններ բաժնում հղումների տեսքով։

Շահերի բախում և գովազդ

Եթե դու սերտորեն կապված ես այն կայքի հետ, որի մասին ցանկանում ես գրել, ամենայն հավանականությամբ, կառաջանա շահեհրի բախում, և քեզ համար դժվար կլինի գրել չեզոք, լավ և հանրագիտարանային հոդված, որը գովազդ չի համարվի․ գովազդը Վիքիպեդիայում արգելված է։ Բացի այդ, եթե քո հոդվածը գովազդ կհիշեցնի կամ չի բավարարի վերոնշյալ նշանակալիության չափանիշներին, կարճ ժամանակում կջնջվի։


Քո հոդվածը բավարարո՞ւմ է նշանակալիության չափանիշներին