Վիքիպեդիա:Հոդվածի ստեղծում/Երաժշտական նշանակալիություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
3. Նշանակալիություն
4. Աղբյուրներ
5. Բովանդակություն
6. Ավարտ
Նշանակալիություն

Առարկան կամ թեման նշանակալի է, եթե այն բավականին մանրամասն ներկայացված է հեղինակավոր չեզոք երկրորդական աղբյուրներում:

Վիքիպեդիա:Նշանակալիություն

Շատ քիչ երաժիշտներ են նշանակալի Վիքիպեդիայում հոդված ունենալուն։

Աշխարհում կան միլիոնավոր երաժիշտներ, սակայն նրանց մի փոքր մասն է նշանակալի Վիքիպեդիայում հոդված ունենալուն։ Ընդհանուր պահանջը հեղինակավոր երկրորդային աղբյուրների առկայությունն է, որոնք ներկայացնում են հանրային հետաքրքրությունը։ Ստորև ներկայացված չափանիշներից առնվազն մեկին համապատասխանող երաժիշտները կարող են ունենալ առանձին հոդվածներ, քանի որ հանրային հետաքրքրության առարկա են։ Այս ցանկն ամբողջական չէ, սակայն ցույց է տալիս Վիքիպեդիայի համար պահանջվող նշանակալիության մոտավոր մակարդակը։

Երաժիշտը կամ խումբը (այս կատեգորիայի մեջ դասվում են կոմպոզիտորները, վոկալիստները, գործիքավորողները, նվագախմբերը, երաժշտական անսամբլները, դիջեյները և այլն) նշանակալի է, եթե համապատասխանում է ստորև ներկայացված չափանիշներից առնվազն մեկին․

  • Հեղինակավոր աղբյուրները պարունակում են հարցազրույց, հոդված կամ թողարկում երաժշտի կամ նրա ստեղծագործական գործունեության մասին։
  • Նրա ստեղծագործությունները գոնե մեկ երկրում պաշտոնական հավաստագրող կազմակերպության կողմից արժանացել են «արծաթե» կամ բարձր կարգավիճակի։
  • Նշանակալի է համարվում երաժշտական մրցանակի, մրցույթի կամ փառատոնի դափնեկիրը (օրինակ՝ Գրեմմիի

Երգը կամ ալբոմը նշանակալի է, եթե․

  • Երգը ներառվել է երաժշտական խոշոր մրցույթների (Եվրատեսիլ) մրցանակակիրների կամ մրցանակաբաշխության (Գրեմմի, երաժշտական հեռուստաընկերությունների մրցանակներ, երաժշտական ամսագրեր) շարքում։
  • Ստեղծագործությունը օգտագործվում է, օգտագործվել է կամ առաջարկվել է օգտագործել որպես պետության, առաջին կարգի վարչական միավորի կամ նշանակալի կազմակերպության (Միջազգային օլիմպիական կոմիտե, Միավորված ազգերի կազմակերպություն, քաղաքական խոշոր կուսակցություններ և այլն) օրհներգ։

Ուշադրություն․ Շատ մասնակիցներ բացասաբար են վերաբերվում Վիքիպեդիայում գովազդի առկայությանը։ Բացի այդ, Վիքիպեդիայի օգտագործումը առևտրային նպատակներով հակասում է նախագծի կանոններին։ Այդ իսկ պատճառով, եթե քո հոդվածը պարունակում է գովազդի տարրեր, ամենայն հավանականությամբ այն շատ արագ կջնջվի։


Արդյո՞ք քո հոդվածը համապատասխանում է նշանակալիության չափանիշներին։