Վիքիպեդիա:Հոդվածի ստեղծում/Անձի նշանակալիություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
3. Նշանակալիություն
4. Աղբյուրներ
5. Բովանդակություն
6. Ավարտ
Նշանակալիություն

Եթե տվյալ մարդու մասին շատ է խոսվում հեղինակավոր և չեզոք աղբյուրներում, հնարավոր է, որ նա համապատասխանում է Վիքիպեդիայի չափանիշներին և կարող է ունենալ առանձին հոդված:

Անձի նշանակալիության չափանիշներ

Շատ քիչ մարդիկ են նշանակալի Վիքիպեդիայի համար: Ինչպես ցանկացած հանրագիտարան, Վիքիպեդիան նույնպես ներառում է հայտնի պատմական անձանց և ժամանակակիցների կենսագրությունները:

Գլխավոր պայմանն է տվյալ անձի նշանակալիությունը ցույց տվող հավաստի տեղեկատվության առկայությունը: Ստորև ներկայացված չափանիշներին համապատասխանող բոլոր անձինք բավականաչափ նշանակալի են Վիքիպեդիայում հոդված ունենալու համար: Այս ցանկը լիարժեք չէ, սակայն արտացոլում է նշանակալիության ընդհանուր մակարդակը.

  • Տվյալ անձը մեծ ներդրում ունի իր բնագավառում և ճանաչված է ոլորտի մյուս մասնագետների կողմից:
  • Պայմանական և փաստացի պետության ղեկավարներ, այդ թվում՝ չճանաչված պետությունների:
  • Շոու բիզնեսի, հանրային մշակույթի (կինո, երաժշտություն, գրականություն և այլն) գործիչներ, որոնք լայնորեն ճանաչված են:
  • Օլիմպիական և Պարաօլիմպիական խաղերի, աշխարհի, Եվրոպայի և այլ աշխարհամասերի, Հայաստանի գավաթի հաղթողներ:
  • Նոբելյան մրցանակի, հայտնի արտասահմանյան և համահայկական մրցույթների հաղթողներ և մրցանակակիրներ:
  • Առանձին ստեղծագործությունների (բանաստեղծություն, երգ, նկար, ճարտարապետական նախագիծ և այլն) հեղինակներ, որոնք այս կամ այն չափով նշանակալի են պետության կամ աշխարհի հասարակության մշակութային կյանքում:

Նկատառում․ եթե անձը հայտնի է ինչ-որ երևույթի մեջ ունեցած իր կոնկրետ դերի համար (այլ ոչ թե որպես անձ) նախընտրելի է, որ գրես այդ երևույթի, այլ ոչ թե անձի մասին:

Կարևոր նկատառում. Վիքիպեդիայում մի՛ ավելացրու ապրող մարդկանց մասին կեղծ տեղեկատվություն:


Քո հոդվածը համապատասխանո՞ւմ է նշանակալիության չափանիշներին