Վիքիպեդիա:Հայերեն կարգաբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կենդանաբանական տերմինաբանություն[խմբագրել կոդը]

Հայերեն տերմինաբանության կարգաբանական միավորների բառակազմական միավորների թարգմանությունը:

  • Կարգի անվանում - -կերպեր (լատին․՝ -formes, ռուս.՝ -образные)
  • Ենթակարգի անվանում - -նմաններ (լատին․՝ -oidei, ռուս.՝ -видные)
  • Ընտանիքի անվանում - -այիններ (լատին․՝ -idae, ռուս.՝ -овые, -евые)
    • Եթե կարգի կամ ընտանիքի անվանումը կապված է կենդանու որևէ օրգանի հետ (կճղակ, սմբակ, ժանիքներ, մաշկ և այլն), հայերենում ավելացվում է -ավոր վերջածանցը (օրինակ՝ կճղակավորներ)
    • Եթե կարգի կամ ընտանիքի ցույց է տալիս կենդանու որևէ հատկանիշ (գիշատիչ, կրծող և այլն), հայերենում անունը տրվում է հոգնակի (օրինակ՝ գիշատիչներ, կրծողներ և այլն)
    • Եթե ընտանիքի անվանումը կազմված է երկու բառից, և երկրորդը ցույց է տալիս որևէ հատկանիշ, ապա վերջածանց չի ավելանում, միայն գրվում է հոգնակի թվով (օրինակ՝ ընտանիք անձրուկներ լուսատու, բայց անձրուկայիններ և այլն)
    • Եթե անվան մեջ կա կենդանու բնակության աշխարհագրական վայրը, ապա՝
      • Եթե կենդանին ապրում է գետում կամ լճում, ապրելու վայրի բաղադրիչը դրվում է սեռական հոլովով (Նեղոսի կոկորդիլոս, բայց ոչ նեղոսյան կամ նեղոսական կոկորդիլոս)
      • Եթե կենդանին ապրում է ծովում կամ օվկիանոսում, ապրելու վայրի բաղադրիչին ավելացվում է -յան վերջածանցը (կասպյան, սևծովյան, անտլանտյան և այլն)
      • Եթե ցամաքային կենդանու անվան մեջ նշվում է ազգություն արտահայտող երկրի անուն (հայ՝ Հայաստան, թուրք՝ Թուրքիա), կամ երկրի անունը ծագել է էթնիկ ցեղի անունից (դան՝ Դանիա, սվեն՝ Շվեդիա), կամ ծագել է էթնիկ բնակչություն ունեցող երկրի անունից (Նոր Զելանդիա, Մեքսիկա և այլն) անվան արմատին ավելանում է -ական վերջածանցը (շվեդական, նորզելանդական, հայկական, այլ ոչ՝ շվեդյան, նորզելանդյան, հայաստանյան): Մյուս դեպքերում ավելանում է -յան վերջածանցը (սիբիրյան, աֆրիկյան այլ ոչ՝ սիբիրական, աֆրիկական)[1]:
Մասնավոր օրինակներ
  • Կճղակավորների կարգ, սմբակավորների կարգ՝ երկսմբակավորների ու միասմբակավորների, զույգսմբակավորների և կենտսմբակավորների փոխարեն:

Ծանոթագրություններ[խմբագրել կոդը]

  1. Հասմիկ Գրիգորյան, Հայերեն կենդանաբանական տերմինաբանության խնդիրները, Հայերեն կենդանաբանական տերմինաբանություն (խմբ. Հ. Գ. Խաչատրյան), Երևան, «ՀՀ ԳԱԱ «Գիտություն»», 2008, էջ 7-17 — 264 էջ։