Վիքիպեդիա:Կաղապարների օգտագործման ուղեցույց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Կաղապարների օգտագործման ուղեցույց հոդվածի նպատակն է մեկ նախագծում ամփոփել կաղապարների ստեղծման և օգտագործման հիմնական ուղեգծերը։

Այս էջում հղումներով ամփոփ ներկայացված է «Վիքիպեդիայում օգտագործվող ստանդարտ կաղապարների» մեծ տեսականի։ Կախված այն բանից, թե ինչ եք ուզում անել՝ փոփոխված յուրահատուկ ձևաչափով տեղեկատվական պատուհան սարքել, պաստելային գույներով առանձնացված տեղեկատվական պատուհան, թե նշագծված հոդվածներ, ավելացնել թեգեր, թե կաղապարներ, այս էջը նաև ամփոփ ներկայացնում է այդ ամենը ստորև շարադրված ենթավերնագրերի տակ։

Կաղապարները հոդվածներում օգտագործելու երկու հիմնական ձև կա՝ մեկը կոչվում է «transclusion» (նաև՝ «inclusion», ասենք ներառում։ Մյուսը կոչվում է «subclusion» (նաև՝ «substitution»), ասենք փոխարինում։ Վերջինի մեջ մտնում է նաև կաղապարի բովանդակությունը, որը հայտնվում է հոդվածի ներքին խմբագրական էջի վրա։ Առաջին դեպքում բովանդակությունը ինքնաշխատորեն գալիս է կաղապարի հետ կամ մեջ, իսկ երկրորդ դեպքում այն երևում է խմբագրման էջի վրա։ Ընդ որում փոխարինում/ substitution, ձևով դրված կաղապարի բովանդակությունը տվյալ հոդվածի համար չի փոխվում, նույնիսկ երբ փոխվում է տվյալ կաղապարի ընդհանուր բովանդակությունը, ասենք ավելի ուշ ինչ-որ ժամանակ։

Կաղապարի ուղերձի օգտագործման ամենատարածված ձևը Ներառումն է / transclusion, որն իրականացվում է օգտագործելով այսպիսի ձև ունեցող թեգ՝ {{կաղապարի անունը}}, այն բոլոր հոդվածներում կամ քննարկումներում, որտեղ օգտագործողն ուզում է որ լինի կամ երևա իր կաղապարի միայն «code/text»/կոդ/տեքստը։ Ավելի քիչ տարածված օգտագործման ձև է «subsтitution», այսինքն փոխարինում ձևը, տես en:Wikipedia:Template substitution, երբ կատարվում է կաղապարի կոդ/տեքստի բովանդակության ավտոմատ միանվագ պատճենում այդ կաղապարի թեգի օգտագործման տեղում։ Դա իրականացվում է ավելացնելով subst: կաղապարի թեգի ներսում, սկզբից. օրինակ {{subst:կաղապարի անունը}}։

Փոխարինումը/ substitution առավելապես գերադասելի ձև է մշտական տեղեկատվական ուղերձների համար (օրինակ, երբ հավանականությունը քիչ է, որ տվյալ հոդվածում օգտագործված կաղապարի բովանդակությունը կարող է երբևէ փոխվելու կարիք ունենալ) որովհետև այդպես շփոթություն չի առաջանա, և դա նույնիսկ կթեթևացնի տվյալների հենքի /database վրա ընկնող բեռը։ Փոխարինումը ունի նաև հետևյալ առավելությունը. կաղապարի բովանդակությունը կարող է կապազատվել/ de-linked որևէ կապակցված կատեգորիայից կամ թեթևակի փոփոխության ենթարկվել տվյալ հանգամանքներին ավելի համապատասխան լինելու համար, օրինակ, երբ կաղապարն օգտագործվում է որևէ քննարկման էջում։ Ներառումը / Transclusion գերադասելի է առավելապես այնպիսի տվյալների ցուցադրման դեպքում, որոնք սովորաբար պետք է պարբերաբար արդիականացվեն (օրինակ, հավանականությունը մեծ է, որ ուղերձը որոշ ժամանակ անց փոխվելու է), այդ ձևով մեկ գործողությամբ ուղերձը կփոխվի նաև բոլոր այն տեղերում կամ հոդվածներում, որտեղ այն նույնպես տեղադրված է։

(Օրինակի համար համեմատեք Navbox կաղապարը Գլխավոր էջ/Ուրիշ լեզուներ կաղապարի հետ։ )

Ինչպես օգտագործել այս էջը[խմբագրել]

Աղյուսակի յուրաքանչյուր վանդակի վերևում թավատառ կապերը տանում են դեպի մանրամասն նկարագրություն պարունակող էջեր, որոնք տալիս են այդ մասում զետեղված կաղապարների նկարագրությունը և բացատրում, թե ինչպես և երբ օգտագործել դրանք։

Եթե չեք կարողանում գտնել այն կաղապարը, որը փնտրում եք, ապա ենթավերնագրերի մեջ ընտրեք մեկը, որն առավել հարմար է թվում ձեր նպատակներին և սեղմեք դրա վրա։ Հնարավոր է, որ ինչ-որ յուրահատուկ նպատակի համար օգտագործվող առանձին կաղապարներ նկարագրված լինեն ավելի մանրամասն էջերում, բայց այստեղ թվարկված չլինեն։

Եթե որոնելուց հետո, միևնույն է, դեռ չեք գտել հենց այն կաղապարը, որը ձեզ պետք է, կարող եք դիմել en:Wikipedia:Requested templates նոր կաղապար ստեղծելու մեջ օգնելու խնդրանքով, տես ՝ en:Help:Template կամ կապվեք որևէ ադմինի կամ մասնակցի հետ, որն իր մասնակցային էջում ներկայացել է որպես Կաղապարների վարպետ կոդավորող. Կաղապարների համատեղելի դիզայն պահպանելու համար մեծ քննարկումներ են եղել մի շարք կաղապարների մասին թե en:Wikipedia talk:Article message boxes և թե en:Wikipedia talk:Talk page templates էջերում։ (Խնդրում եմ տվեք հայերեն վիքիում քննարկումների էջերի հղումները, եթե այդպիսի էջերի հետ ծանոթ եք։)

Ավելի ամբողջական կատեգորիացված համակարգ կարելի է տեսնել նաև Կատեգորիա:Վիքիպեդիայի կաղապարներ էջում։

Կարելի՞ է արդյոք հոդվածի տեսքն ավելի հեշտ փոփոխել[խմբագրել]

Մինչև որևէ կաղապար էջի վրա դնելը արժե քննադատաբար զննել էջը և գուցե բավարարվել առանց լրացուցիչ կաղապարի։


Հոդվածներին վերաբերող անվանատարածքը[խմբագրել]

Նավարկման կաղապարները (ինչպես օրինակ որևէ թեմայի հետ կապված մի շարք էջերի միջև կապ ապահովող կաղապարները) ներկայացված են en:Wikipedia:Navigation templates էջում կամ համապատասպան WikiProject էջում։



Յուրահատուկ տեսակների կաղապարներին վերաբերող էջերը[խմբագրել]

Տես նաև[խմբագրել]

Կաղապար:MediaWiki