Վիքիպեդիա:Խորհրդարան/Արխիվ/Մարտ 2013

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վիքի հանդիպման հետաձգում:

Սիրելի մասնակիցներ, որոշ հանգամանքների պատճառովով շաբաթ օրվա`փետրվարի 23-ի Վիքի հանդիպումը չի կայանա: Եթե համաձայն ենք կարող ենք տեղափոխել մարտի 9-ին ժամը 6-ին: Կարող ենք նաև ուրիշ օր կազմակերպել, բացառությամբ հինգշաբթի և ուրբաթ օրերի: Խնդրում եմ գրեք Ձեզ ո՞ր օրն է հարմար: Ներողություն եմ խնդրում պայմանավորվածությունը խախտելու համար:SusikMkr (քննարկում) 10:38, 22 Փետրվարի 2013 (UTC)

Ինձ հարմար է մարտի 9-ը։ --vacio 13:03, 22 Փետրվարի 2013 (UTC)
Ինձ էլ է հարմար:--Bekoքննարկում 14:04, 22 Փետրվարի 2013 (UTC)
Հուսամ, որ ես ել կգամ :) --Ahaik (քննարկում) 14:29, 22 Փետրվարի 2013 (UTC)
Ամենայն հավանականությամբ ինձ էլ հարմար կլինի այդ օրը։ --Lilitik22 (քննարկում) 15:17, 22 Փետրվարի 2013 (UTC)
Ես ևս կաշխատեմ ներկա լինել: Karscout (քննարկում) 18:00, 24 Փետրվարի 2013 (UTC)
Ես հավանական է, որ չկարողանամ գալ այսօր աշխատանքային որոշ խնդիրների պատճառով։ Կներեք․․․ --vacio 07:11, 9 Մարտի 2013 (UTC)[reply]

Վիքի հանդիպում մարտի 9-ին (հիշեցում):

Սիրելի մասնակիցներ, խնդրում եմ հաստատեք ձեր մասնակցությունը մարտի 9-ի ժամը 18:00, Վիքի հանդիպմանը: Շիրակ տեխնոլոգիաներ՝ Կորյունի 8, բն. 13 SusikMkr (քննարկում) 17:47, 6 Մարտի 2013 (UTC)[reply]

Անավարտ բաժին

Ես չեմ կարողանում հասկանալ՝ ինչպե՞ս կարող է դեռևս չգրված բաժինը անավարտ լինել։ Չենք կարո՞ղ «Այս բաժինը անավարտ է։ Դուք կարող եք օգնել Վիքիպեդիային՝ լրացնելով բաժինը» գրությունը հանել։ Դա ոչ միայն անհսականալի է, այլ նաև տգեղացնում է հոդվածը։ --ջեօ ») 12:45, 8 Մարտի 2013 (UTC)[reply]

Որպես Անավարտ բաժիններ ստեղծողներից մեկը, արտահայտեմ իմ նկատառումները, Գեո ջան: Մոտ 100 ֆիլմերի մեջ կան նմանատիպ բաժիններ: Այդ բաժինները ստեղծելիս ես նախ և առաջ նկատի եմ ունեցել, որ դրանք պետք է ստեղծվեն: Եվ եթե նկատած էլ լինես, ես միշտ աշխատում եմ իմ ստեղծած հոդվածների վրա և անընդհատ բարելավում եմ դրանք: Ուղղակի հիմա գործի բերումով կարելի է ասել, ժամանակ ընդհանրապես չի մնում: Հարկավ, մյուս ֆիլմերում նմանատիպ բաժիններ չեն լինի, եղածներն էլ գնալով կպակասեն:Արման Մուսիկյան (քննարկում) 14:05, 8 Մարտի 2013 (UTC)[reply]

Ինչքանով ճիշտ թողնել հետևյալ մասնակցային էջը, խնդրում եմ պարզաբանեք?--6AND5 (քննարկում) 21:32, 8 Մարտի 2013 (UTC)[reply]

նման հարցը պետք է տրվի հենց տվյալ մասնակցին, բայց դե քանի որ դա մասնակցի անձնական էջ է, ապա դա միայն մասնակցի գործն է թե ինչ գրել իր էջում: Ինչևէ որպես առաջարկ հիմա կգրեմ նրան որ կարող է փոխադրել իր անձնական սևագրության էջ: --ERJANIK քննարկում: 03:47, 9 Մարտի 2013 (UTC)[reply]

Խնդիր միջլեզվային հղումներում

Հարգելի ադմիններ, միջլեզվային հղումների նոր տարբերակը հայ վիքիում նորմալ չի աշխատում: Օրինակ Անհնարինը (ֆիլմ, 2012) ֆիլմում: Edit links-ը հենց սկզբում չկա, այնպես որ եթե հոդվածի միջից ջնջեմ այդ հղումները, հոդվածը կմնա առանց միջլեզվային հղումների: Արման Մուսիկյան (քննարկում) 04:13, 10 Մարտի 2013 (UTC)[reply]

ես ճիշտն ասած լավ չհասկացա, փաստորեն միջ.լեզ. հղումները ջնջելուց հետո դրանք երևում են, իսկ ասենք այս հոդվածում իսկապես ցույց չի տալիս միջ. լեզ. հղումներ: Ինքս չեմ հասկանում ինչից կարող է լինել, բայց փորփրեմ տեսնեմ գուցե հասկանամ: --ERJANIK քննարկում: 06:21, 10 Մարտի 2013 (UTC)[reply]
մի բան գտա, փաստորեն եթե տվյալ հոդվածի համար այստեղ ավելացված կա տվյալ լեզվով վիքին բերում է Edit Links-ը, եթե ոչ, ոչ: --ERJANIK քննարկում: 06:25, 10 Մարտի 2013 (UTC)[reply]
այո այդպես էլ կա, այդ էջում ավելացրեցի հայերեն հղումը ու հիմա ջնջելուց հետո էլ երևում են հղումները, պարզապես մի փոքր բաց է լինում, քանի որ եթե տվյալ լեզուն դեռ այնտեղ ավելացված չի, ապա ջնջելուց հետո ցույց չի տալիս, օրինակ Անհնարինը (ֆիլմ, 2012) հոդվածի եպքում առկա է ռուսերեն էջը, բայց քանի որ այստեղ ռուսերենը չկա, ապա ջնջելուց հետո մեզ մոտ ցույց չի տալիս ռուսերեն հղումը, առաջարկում եմ եղած հոդվածների համար չջնջել հղումները, որպեսզի հղում չկորցնենք, չնայած այդ էջի պատմությունը նայելով կարծես թե բոտերը աշխատում են լրացնել պակաս հղումները: --ERJANIK քննարկում: 06:32, 10 Մարտի 2013 (UTC)[reply]
Փաստորեն դուրս է գալիս, որ երևում են այն հոդվածները, որոնք որ ավելացվել են միջլեզվային հղումներ էջում: Ես նայեցի, թե ինչպես է ստացվել, որ ռուսերեն էջը չկա միջլեզվային հղումներում, բայց անգլերեն հոդվածում կա: Պարզվում է, որ հոդվածի ներքևում գտնվում են բացակայող 4 լեզուները` այդ թվում և հայերենը: Արման Մուսիկյան (քննարկում) 09:44, 10 Մարտի 2013 (UTC)[reply]

Վրիպակ գլխավոր էջում

Գլխավոր էջի «Գիտե՞ք, որ» բաժնում գրված է.

  • ... Սիրիայում մինչև 2011 թ. գործել է Ղուրանի վրա հիմնված կառավարման ձև, որը միակն է եղել աշխարհում։

Խոսքը Ջամահիրիայի մասին է, և այդ երկիրը ոչ թե Սիրիան է, այլ Լիբիան։ Կխնդրեի այդ էջը ձևավորողներին կատարել համապատասխան փոփոխությունը։ -- Վահե (քնն.) 16:18, 11 Մարտի 2013 (UTC)[reply]

շնորհակալություն հարգելի Վահե նկատելու համար, ուղղեցի։ Եթե դեռ հինն է ցույց տալիս, կարող եք սեղմել այստեղ և թարմացնել Գլխավոր էջը --ERJANIK քննարկում: 16:25, 11 Մարտի 2013 (UTC)[reply]


Վիքիպեդիա:Ջնջման ենթակա հոդվածներ

Հարգելի ադմնիստրատորներ, ջնջման և անվանափոխման ներկայացված էջերի քննարկումները ամիսներով չեն փակվում: Ուզում եմ ճշտել ինչի հետ է դա կապված:--David1992 (քննարկում) 14:41, 8 Մարտի 2013 (UTC)[reply]

ինքս այն կարծիքին եմ որ բոլոր քննարկումները չի որ միանշանակ կարելի է ավարտված համարել, բայց անկախ ամեն ինչից շնորհակալություն հարգելի David1992 որ ուշադիր եք, հիմա տեսնեմ ինչ կարող եմ անել մի քիչ մաքրելու համար այդ էջերը, ի դեպ մի ընդհանուր բան ասեմ, որ այդ քննարկումները շատ ժամանակ ավելի օգտակար արդյունք են ունենում քան զուտ տվյալ հոդվածները, որովհետև այնտեղ տարբեր հետաքրքիր կարծիքներ են հնչում: --ERJANIK քննարկում: 17:05, 8 Մարտի 2013 (UTC)[reply]


Հայ-Ուկրաինական երկշաբաթ (կոչ)

Ժողովուրդ ջան, մեր համագործակցությունը ինչ-որ դադարե՞լ է մեր կողմից: Փորձեք նորից մի փոքր էլ ժամանակ գտնել ու աշխատել այս ուղղությամբ:--Ahaik (քննարկում) 12:38, 4 Մարտի 2013 (UTC)[reply]

Հայկ ջան, անձամբ ես հիմա չեմ կարողանում վիքիին մասնակցել, և կիսատ եմ թողել համագործակցության շրջանակներում աշխատանքը։ Ձեռքս վիրահատել եմ, մեծաքանակ խմբագրումների մասին ընդհանրապես չեմ խոսում։ Հույս ունեմ, որ մինչև երկշաբաթյակի վերջը Ուկրաինայի զինանշան հոդվածը կկարողանամ ավարտել... -- Վահե (քնն.) 13:56, 4 Մարտի 2013 (UTC)[reply]
Շուտափույտ ապաքինում եմ ցանկանում, Վահե ջան։ --ջեօ ») 14:05, 4 Մարտի 2013 (UTC)[reply]
Առողջություն, Վահե ջան --Ahaik (քննարկում) 14:38, 4 Մարտի 2013 (UTC)[reply]

Հայ-ուկրաինական համագործակցության շաբաթավա ժամկետ

Հայ-ուկրաինական համագործակցության շաբաթավա ժամկետը փետրվարի 27-ից մարտի 12-ը անցկացնելու առաջարկ է ստացվել ուկրաինական կողմից։ Եթե դեմ չեք, ապա ընդունենք։ Մանավանդ, որ մենք բավական աշխատել ենք այդ թեմայով, չսպասելով դիմացի կողմին։ Կարծում եմ այդ երկու շաբաթում էլ մի այդքան կաշխատենք։--Bekoքննարկում 17:16, 21 Փետրվարի 2013 (UTC)

Կարծում եմ ավելին ... Ժամկետները լավն են...--Ahaik (քննարկում) 19:47, 21 Փետրվարի 2013 (UTC)
Լռությունը համաձայնության նշա՞ն: Այդ դեպքում պատասխանեմ ուկրաինացիներին, որ ընդունում ենք փետրվարի 27-ից մարտի 12-ի օրերը:--Bekoքննարկում 14:06, 22 Փետրվարի 2013 (UTC)