Մասնակից:ADGF

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ավանդներ ապահովագրողների եվրոպական ֆորումը Բելգիայի օրենսդրության ներքո գործող շահույթ չհետապնդող միջազգային ասոցիացիա է։ Այն հիմնադրվել է 2002 թվականին Բրյուսելում, իսկ 2007թ-ից Բելգիայի օրենսդրության ներքո գործում է որպես շահույթ չհետապնդող միջազգային ասոցիացիա։

Ֆորումի նախագահն է Ռոբերտո Մորետտին, փոխնախագահը` Դիրկ Կուպայը, պատվավոր նախագահող անդամ է հանդիսանում Սյուզան Մակկարթին։ Ֆորումի անդամներ են հանդիսանում ավանդների երաշխավորման և ներդրողների փոխհատուցման 68 համակարգեր աշխարհի 44 երկրներից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավանդներ Ապահովագրողների Եվրոպական Ֆորումը հիմնադրվել է 2002թ. Եվրոպական Հանձնաժողովի աջակցությամբ: Կազմակերպության 25 հիմնադիր անդամների որոշմամբ ստեղծվեց տեղեկատվության փոխանակման ընդհանուր հարթակ: 2007թ. հունիսին ԱԱԵՖ-ը Բելգիայի օրենսդրության համաձայն ստացավ շահույթ ստանալու նպատակ չհետապնդող միջազգային ասոցիացիայի իրավական կարգավիճակ: Կազմակերպության գրասենյակը գրանցված է Բրյուսելում (հասցեն` B-1000 Բրյուսել, Բելգիա, 10 Rue Montoyer): ԱԱԵՖ-ի նախագահի և քարտուղարության գրասենյակները տեղակայված են Իտալիայում` (հասցեն` Հռոմ 00186, Via del Plebiscito 102): Ներկայումս ԱԱԵՖ-ին անդամակցում են ընդհանոր առմամբ 44 Եվրոպական հանձնաժողովի անդամ երկրներից 68 կազմակերպություն (57 Ավանդների երաշխավորման համակարգեր (ԱԵՀ)) և թղթակից անդամներ (11 Ներդրողների փոխհատուցման համակարգեր (ՆՓՀ))[1]:

ԱԱԵՖ-ը սերտ համագործակցություն է ծավալում եվրոպական և միջազգային մի շարք կարևոր կազմակերպությունների հետ, որոնց թվումեն Եվրոպական Հանձնաժողովը (EC), Եվրոպական կենտրոնական բանկը (ECB), Եվրոպական բանկային վերահսկողական մարմինը (EBA), Համաշխարհային բանկը (WB), Արժույթի միջազգային հիմնադրամը (IMF), Եվրոպական ֆինանսական ծառայությունների կլոր սեղանը (EFSR), Եվրոպական բանկային ֆեդերացիան (EBF) և Ավանդներ ապահովագրողների միջազգային ասոցիացիան (IADI):

ԱԱԵՖ-ի նպատակը[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱԱԵՖ-ի նպատակն է նպաստել ֆինանսական համակարգերի կայունությանը ավանդների ապահովագրման, ճգնաժամերի կարգավորման, ներդրողների փոխհատուցման ոլորտներում եվրոպական և միջազգային համագործակցությունը խթանելու միջոցով: ԱԱԵՖ-ը նպաստում է ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ քննարկումների կազմակերպմանը, փորձի և տեղեկատվության փոխանակմանը: ԱԱԵՖ-ը նաև աջակցում է կանոնակարգող և վերջինիս անդամների ընդհանուր շահերից բխող հարցերի շուրջ քննարկումների անցկացմանը, ինչպես նաև միջսահմանային խնդիրների հետազոտությանը` եվրոպական երկրների միջև համագործակցության բարելավման և ոչ-եվրոպական երկրների ավանդների երաշխավորման համակարգերի հետ կապերի ամրապնդման նպատակով: ԱԱԵՖ-ը մշտապես հետևում է Ավանդների երաշխավորման համակարգերի կողմից Եվրոպական դիրեկտիվի դրույթների գործնական կիրառությանը և դրանց հետագա զարգացմանը:

ԱԱԵՖ-ը հանդես չի գալիս պարտավորեցնող հայտարարություններով: ԱԱԵՖ-ը կարող է արտահայտել իր անդամների կամ անդամների ենթախմբի կարծիքը` բացառապես վերջիններիս հետ համաձայնեցնելուց հետո:

ԵՄ Հանձնաժողով[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱԱԵՖ-ի կողմից ստեղծվել է ԵՄ հանձնաժողով, որում ընդգրկված են ԵՄ անդամ բոլոր երկրները: ԵՄ հանձնաժողովը զբաղվում է ԱԱԵՖ-ի քաղաքականության հարցերով, մասնավորապես, Եվրամիության ավանդների ապահովագրման օրենսդրության, Եվրոպական Հանձնաժողովին (կամ ԵՄ այլ հաստատությանը) ներկայացվող արձագանքների ու հայտարարությունների, Եվրոպական Հանձնաժողովին (կամ ԵՄ այլ հաստատությանը) ներկայացվող ԱԱԵՖ-ի քաղաքականությանը վերաբերող քննարկումների խնդիրներով: ԱԱԵՖ-ի քաղաքականությանը վերաբերող քննարկումներ են անցկացվում ԱԱԵՖ-ի և Եվրոպական հանձնաժողովի (կամ ԵՄ այլ հաստատության) մասնակցությամբ:

ԱԱԵՖ-ի ԵՄ Հանձնաժողովի նախագահն է ԱԱԵՖ-ի նախագահը (Ռոբերտո Մորետտի)[2]: ԱԱԵՖ-ի խորհրդի կողմից ԵՄ Հանձնաժողովի համակարգող է նշանակվել Ալեքս Կուչինսկին:

Հասարակայնության հետ կապերի հանձնաժողով[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱԱԵՖ-ը նաև ստեղծել է Հասարակայնության հետ կապերի (ՀԿ) հանձնաժողով, որը կազմված է ԱԱԵՖ-ի բոլոր անդամ երկրների ՀԿ փորձագետներից: ՀԿ հանձնաժողովը զբաղվում է ՀԿ-ին առընչվող այն հարցերով, որոնք վերաբերում են ավանդների երաշխավորմանը և ներդրողների փոխհատուցմանը: ՀԿ հանձնաժողովի հիմնական նպատակներից են ճգնաժամերի դեպքում փորձի փոխանակման ապահովումը և ԱԱԵՖ-ի անդամ երկրներում ԱԵՀ-երի վերաբերյալ հանրային իրազեկվածության ընդլայնումը:

ԱԱԵՖ խորհրդի կողմից որպես ԱԱԵՖ-ի Մամուլի խոսնակ է նշանակվել դոկտոր Շտեֆան Ռաբեն, ով հանդիսանում է նաև ՀԿ հանձնաժողովի նախագահը:

Ներդրողների փոխհատուցման համակարգերի աշխատանքային խումբ (ՆՓՀ ԱԽ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատախումբը բաղկացած է 35 կազմակերպություններից, որոնցից 11-ը թղթակից անդամներ են (միայն ՆՓՀ) և մնացած 24-ը` ավանդների երաշխավորման և ներդրողների փոխհատուցման համակարգեր են:

ՆՓՀ ԱԽ-ը զբաղվում է ԵՄ օրենսդրության ԱԱԵՖ-ի ներդրողների փոխհատուցմանն առընչվող հարցերով: Աշխատանքային խումբն իր մասնակցությունն է ունեցել ՆՓՀ Դիրեկտիվի (97/9/EC) օրենսդրական գործընթացում, աշխատանքային հանդիպումների կազմակերպմանը, կարծիքների փոխանակմանը և ԵՄ Խորհրդարանից և Հանձնաժողովից ստացվող պարզաբանումների տրամադրմանը:

Ճգնաժամերի կարգավորման աշխատանքային խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճգնաժամերի կարգավորման աշխատանքային խումբը վերլուծում և ԱԱԵՖ խորհրդին է տրամադրում բանկերի առողջացման և կարգավորման հարցերի/ծրագրերի վերաբերյալ խորհրդատվություն` հնարավորություն ընձեռելով ԱԱԵՖ-ին անհրաժեշտության դեպքում կարծիք հայտնել և գործել եվրոպական և միջազգային նախաձեռնություններում:

Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող իրավաբանական անձ է: Այն ստեղծվել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից 2005 թվականին և պաշտոնապես անդամակցել է ԱԱԵՖ-ին 2006թ. նոյեմբեր ամսին:

Հիմնադրամի էլեկտրոնային կայքն է http://www.adgf.am

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ԱԱԵՖ-ի կանոնադրություն, հոդված 6
  2. համաձայն ԱԱԵՖ-ի կանոնադրության 31-րդ հոդվածի

Այլ հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]