Վիքիպեդիայի քննարկում:Տերմինների քննարկում

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մի երկու բացատրական խոսք[խմբագրել կոդը]

Հարգելի մասնաիցներ, խնդրում եմ ձեր ընտրված տարբերակին կողմ ձայներ հայտնելուց մի երկու խոսքով էլ արտահայտեք ձեր այդ ընտրության պատճառը։ Սա կարող է մնացած մասնակիցներին խնդրի մյուս կողմերը բացահայտի, որի հիման վրա կկարողանան ավելի ինֆորմացված ընտրություն կատարել։ - Teak 13:55, 26 Ապրիլ 2007 (UTC)

Հաշվի առնելով տերմինի առանցքային նշանակությունը` առաջարկում եմ Wikipedia-ի թարգմանության (տրանսլիտերացման) քննարկումը ակտիվ թողնել սահմանված ժամկետից երկար, հաշվի առնել միայն հիմնավորված "կողմ" քվեարկությունները և որոշում կայացնելիս չբավարարվել 1 ձայնի գերակշռությամբ: Armatura 06:25, 8 Մայիսի 2007 (UTC)[reply]

Վիքիպեդիա[խմբագրել կոդը]

Ես առաջարկում եմ Վիքիպեդիա --Egern.net 18:00, 2 Հուլիսի 2007 (UTC)[reply]

Քվեարկիր Wikipedia:Տերմինների քննարկում#Wikipedia էջում Սահակ 21:12, 2 Հուլիսի 2007 (UTC)[reply]

Տերմինների մասին[խմբագրել կոդը]

Անգլերեն չիմանալուս պատճառով` կխուսափեմ կոնկրետ առաջարկություն անելուց: Այնուամենայնիվ` ուզում եմ խորհուրդ տալ, որ տերմիններին անդրադառնալուց, օգտագործել ՀՀ լեզվի տեսչության կողմից հաստատված տառադարձության կաննոները: Ի դեպ` լեզվի տեսչությունը 1985-ին և 2001-ին (եթե չեմ սխալվում) տպագրել է տերմինաբանական տեղեկատու, որտեղ տպագրված է բոլոր տառադարձությունները և հիմնավորված` թե ռուսերենից, թե անգլերենից, թե հունարենից ու լատիներենից և թե անգամ վրացերենից: Ցավոք, այդ գրքերից որևէ մեկը ձեռքիս տակ չկա, բայց առաջիկայում կգտնեմ և կարելի է նույնիսկ տառադարձություններին վերաբերող էջեր բացել: Ashot Gabrielyan 02:57, 4 Հոկտեմբերի 2009 (UTC)[reply]