Վիքիպեդիայի քննարկում:Նշանակալիություն (մարդիկ)
Չափորոշիչի նախագիծ
[խմբագրել կոդը]Նշանակալի են համարվում ՀՀ պետական, քաղաքական, հասարակական, ռազմական, իրավապահ մարմինների այն գործիչները, ովքեր.
1.Զբաղեցնում (զբաղեցրել) են քաղաքական պաշտոն (ՀՀ Նախագահ, ԱԺ պատգամավոր, ՀՀ վարչապետ, նախարար, ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ՀՀ քաղաքների քաղաքապետեր, ՀՀ գյուղերի գյուղապետեր (գյուղապետերի մասով կարող են սահմանվել բացառություններ)):
2.Զբաղեցնում (զբաղեցրել) են բարձրաստիճան հայեցողական պաշտոն (ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար և նրա տեղակալներ, ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար և նրա տեղակալներ, ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար, ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության ղեկավար, ՀՀ նախարարների տեղակալներ, ՀՀ կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարներ և նրանց տեղակալներ, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպաններ, միջազգային կազմակերպություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչներ, հատուկ հանձնարարություններով դեսպան, ՀՀ նախարարությունների կառավարման ոլորտում գործող պետական մարմինների ղեկավարներ, տեսչական մարմինների ղեկավարների և նրանց տեղակալներ, մարզպետներ և նրանց տեղակալներ, ՀՀ Նախագահի, ՀՀ Ազգային ժողովի նախագահի, ՀՀ վարչապետի խորհրդականներ և մամուլի քարտուղարներ):
3.Զբաղեցնում (զբաղեցրել) են բարձրաստիճան համայնքային պաշտոն (համայնքների ղեկավարների տեղակալներ (նկատի ունենալով 1-ին կետում նշված բացառությունները), Երևանի գլխավոր ճարտարապետ, Երևանի վարչական շրջանի ղեկավարի և նրա տեղակալ):
4.Զբաղեցնում (զբաղեցրել) են ՀՀ զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի պաշտոն (ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ և նրա տեղակալներ, ՀՀ Նախագահի գլխավոր ռազմական տեսուչ և նրա տեղակալներ, ռազմաուսումնական հաստատությունների պետոր, ՀՀ ԶՈՒ ԳՇ վարչությունների պետեր և զորատեսակների հրամանատարներ, կորպուսների հրամանատարներ, այլ զորքերի հրամանատարներ և նրանց տեղակալներ):
5.Զբաղեցնում (զբաղեցրել) են քաղաքացիական պաշտոններ (ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի և անդամներ, ՀՀ կենտրոնական բանկի նախագահ, տեղակալ և խորհրդի անդամներ, ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ, տեղակալ և խորհրդի անդամներ, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան, ՀՀ գլխավոր դատախազ և նրա տեղակալներ, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ և նրա տեղակալներ, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ և նրա տեղակալներ, ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմինների (ՀԾԿՀ, ՏՄՊՊՀ, ՀՌԱՀ, ԿԸՀ, ՀՀՌԸԽ, ԲՊԱԷՀ, ԱՎԾ, ՔԾԽ) ղեկավարներ, տեղակալներ և անդամներ, ՀՀ վճռաբեկ դատարանի, նրա պալատների նախագահներ և դատավորներ, վերաքննիչ, առաջին ատյանի դատարանների նախագահներ և դատավորներ)
6. Պարգևատրվել են ՀՀ պետական (ոչ գերատեսչական) պարգևներով՝ անկախ զբաղեցրած պաշտոնից կամ որևէ այլ հանգամանքից:
7. Ունեն ՀՀ պատվավոր կոչում՝ անկախ զբաղեցրած պաշտոնից կամ որևէ այլ հանգամանքից:
8. Ունեն բարձրագույն զինվորական (գեներալ-մայոր (կամ համարժեք) և բարձր), բարձրագույն հատուկ կոչումներ, դասային աստիճաններ, դասային կոչումներ, դիվանագիտական աստիճաններ՝ անկախ զբաղեցրած պաշտոնից կամ որևէ այլ հանգամանքից:
9. Կուսակցությունների ղեկավար մարմինների անդամները, ինչպես նաև այն քաղաքական գործիչները, որոնց մասին մամուլում եղել է առնվազն 5000 (թիվը քննարկելի է) հիշատակում:
10. Հասարակական այն կազմակերպությունների նախագահները, ինչպես նաև այն հասարակական գործիչները, որոնց մասին մամուլում եղել է առնվազն 5000 (թիվը քննարկելի է) հիշատակում: Կարեն Վարդանյան (քննարկում) 09:38, 10 Օգոստոսի 2015 (UTC)
- Կարեն Վարդանյան ջան կանոնը միայն ՀՀ-ում ապրող մարդկանց մասին չէ, պետք է գրել ընդհանուր տեսանկյունից:--Սամվել (քննարկում) 11:05, 10 Օգոստոսի 2015 (UTC)
Համամիտ չեմ՝ սա այն դեպքն է, երբ մերն ուրիշ է: Մի բան է նշանակալի լինել Հայաստանում, մեկ այլ բան՝ ասենք, Մեծ Բրիտանիայում: Սա թող լինի Հայաստանի համար, արտերկրի համար սահանենք այլ չափորոշիչներ: Կամ թողնել նույնը՝ որոշակի վերապահումներով: Կարեն Վարդանյան (քննարկում) 11:34, 10 Օգոստոսի 2015 (UTC)
- Իմ կարծիքով Հայաստանի համար առանձին չափորոշիչ գրելը սխալ է, մարդը անկախ զբաղեցրած պաշտոնից, եթե նշանակալի է, ապա նրա մասին կարելի է գտնել տեղեկատվություն երկրորդական աղբյուրներից: Հատ հատ թվարկել պաշտոնները ըստ իս իմաստ չունի, բացի այդ անընդհատ տեղի են ունենում կառուցվածքային փոփոխություններ, պաշտոնը նախկինում կարող է այլ կերպ կոչվել կամ հետագայում չլինել, սահմանել կանոնում կոնկրետ պաշտոններ մեզ կխճճի:--Սամվել (քննարկում) 11:51, 10 Օգոստոսի 2015 (UTC)
Թվարկումը հարմարության համար է, իսկ պաշտոնների դասակարգումը կա: Ի վերջո, Հայաստանում կան պաշտոններ, կոչումներ, որ չկան այլ երկրներում և հակառակը: Կարեն Վարդանյան (քննարկում) 12:44, 10 Օգոստոսի 2015 (UTC)
- Ամեն երկիր ունի իր պաշտոնների դասակարգումը, չարժի երևի ամեն երկրի համար առանձին առանձին գրել, մեկ ընդհանուր մոտեցում բավարար է:--Սամվել (քննարկում) 13:07, 10 Օգոստոսի 2015 (UTC)