Վիրահատական բլոկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վիրահատական բլոկ, բժշկական հաստատության բաժանմունք (վիրահատական բաժանմունք), որտեղ վիրաբուժական միջամտություններն իրականացվում են ստերիլ պայմաններում։

Վիրահատական բլոկի կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիրահատական բաժանմունքի վիրահատարանները բավականին ընդարձակ են, հարմար են մանրակրկիտ մաքրման համար, ապահովված են անստվեր, ցրված լուսավորությամբ գործող լամպերի տեսքով, դրանք կարող են համալրվել տարբեր բժշկական սարքավորումներով, մասնավորապես՝ բժշկական լույսերով։ Վիրահատարանները նախագծված և կառուցված են ինչպես բնական լույսով[1][2], այնպես էլ առանց պատուհանների, ունեն ջերմաստիճանի և խոնավության կարգավորման հնարավորություն։ Վիրահատարանները հաճախակի օդափոխվում են։

Հիմնական սարքավորում վիրահատական սեղանն է և անզգայացման սարքավորումը։ Բացի այդ, կան սեղաններ բժշկական գործիքների և վիրահատական լամպերի համար։ Երբեմն օգտագործվում են նաև կախովի առաստաղի լույսեր։

Կառուցվածքային առումով վիրահատական բլոկը բաղկացած է վիրահատարաններից, նախավիրահատական սենյակներից, սարքավորումների պահեստային սենյակներից, անձնակազմի հանգստի սենյակներից։ Ժամանակակից օպերացիոն բլոկը կառուցված է մաքուր սենյակների սկզբունքով՝ բաժանելով «մաքուր» և «կեղտոտ» գոտիների՝ պերիվիրահատական վարակիչ բարդությունները կանխելու համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Операционный блок. Большая Медицинская Энциклопедия». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 19-ին.
  2. «Б. Д. Комаров. Справочник операционной и перевязочной сестры». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 24-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիրահատական բլոկ» հոդվածին։