Վիտյա Մալեևը դպրոցում և տանը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիտյա Մալեևը դպրոցում և տանը
ռուս.՝ Витя Малеев в школе и дома
ՀեղինակՆիկոլայ Նոսով
Տեսակվիպակ
Բնօրինակ լեզուռուսերեն
Ստեղծման տարեթիվ1951

«Վիտյա Մալեևը դպրոցում և տանը», Նիկոլայ Նոսովի՝ դպրոցական թեմայով վիպակ՝ գրված 1951 թվականին։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ վիպակը հրատարակվել է 1951 թվականին «Նոր աշխարհ» ամսագրի վեցերորդ համարում, բայց երբ «Դետգիզ» հրատարակչությունը պատրաստվել էր առանձին գրքի վիպակը թողարկել, Նոսովը զգալիորեն վերամշակել է տեքստը։ Վիպակը մեծ հաջողության է հասել և մինչև 1953 թվականը այն վերահրատարակվել է 30 անգամ և թարգմանվել է 23 լեզվով, իսկ ինքը՝ Նոսովը, ստացել է 3-րդ աստիճանի Ստալինյան մրցանակ[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիպակի գլխավոր միտքը՝ գլխավոր հերոսների՝ խորհրդային դպրոցականներ Վիտյա Մալեևի և Կոստյա Շիշկինի միջև տեղի ունեցող պայքարն է սեփական թերությունների դեմ։

Հիմնական դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վիտյա Մալեև՝ չորրորդ դասարանի աշակերտ, վիպակի գլխավոր հերսը։ Նրա հայրը աշխատում էր պողպատաձուլական գործարանում՝ որպես մոդելավորող։ Նրանց հետ էին ապրում նրա մայրն ու քույրը՝ Լիկան, ով սովորում էր երրորդ դասարանում։ Լիկան Վիտյայի և իր ընկեր Կոստյայի համար դպրոցական ցերեկույթին մասնակցելու նպատակով ձիու կերպարով կոստյում, ամանորյա երեկույթի համար թղթե գլխարկ, Շիշկինի՝ Լոզբիկ մականունով շան համար ոսկե թղթից օձիք էր պատրաստել։
  • Կոստյա Շիշկին՝ չորրորդ դասարանի աշակերտ, Վիտյա Մալեևի ընկերը։ Առաջ նրա ընտանիքը (Կոստյան, մայրը և հորաքույր Զինան) ապրում էր Նալչիկում, իսկ հետո՝ Կրասնոզավոդսկում։ Տղայի հայրը մահացել էր ռազմաճակատում (Կոստյան հիշում էր, որ հայրը պատերազմից եկել է, երբ ինքը դեռ փոքր էր. «Ես քնեցի, հետո արթնացա, և հայրիկը գրկեց և համբուրեց ինձ, իսկ վերարկուն այնքան կոպիտ և փշոտ էր։ Հետո նա հեռացավ և ես այլ բան չեմ հիշում)»։ Կոստյան կենդանիներ շատ էր սիրում։ Տարբեր ժամանակներում նա ուներ սպիտակ մկներ, ոզնի և ծովախոզուկ, ինչպես նաև Լոբզիկ անունով շուն, որին նա սովորեցնում էր հաշվել։ Տղան երազում էր դառնալ կրկեսային ակրոբատ, գիտեր ինչպես խաղալ բասկետբոլ (պատմվածքի վերջում Կոստյան դառնում է բասկետբոլի հավաքականի ավագ) և ֆուտբոլ։ Մայրը աշխատում էր որպես վարորդ, իսկ մորաքույր Զինան պատրաստվում էր դերասանուհի դառնալ։ Նա սովորում է թատերական դպրոցում և ընդունվում ավտոգործարանի դրամատիկ խմբակ։
  • Օլգա Նիկոլաևնա՝ Վիտյա Մալեևի և Կոստյա Շիշկինի դասարանի դասղեկը։
  • Իգոր Ալեքսանդրովիչ՝ այն դպրոցի տնօրենը, որտեղ սովորում էր Մալեևը և Շիշկինը։ Մի քանի խորհուրդ էր տվել Կոստյային, թե ինչպես վարժեցնել Լոզբիկ մականունով շանը։
  • Վոլոդյա՝ պիոներական ջոկատավար, 7-րդ դասարանի աշակերտ։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած վիպակի հաջողություններին ընթերցողների կողմից, որոշ սովետական գրականագետներ նշել են, որ դրանում, ինչպես այդ ժամանակվա մանկական գրքերի մեծ մասում, ամբողջ շեշտը դրվում էր երեխաների կերպարների վրա, իսկ մեծահասակների կերպարները չափազանց գունատ և անարտահայտիչ էր։ Լիդիա Չուկովսկայային ուղղված նամակում, որը գրվել է ի պատասխան իր «Փտած ատամ» քննադատական հոդվածին, հեղինակները, որոնց շարքում էր նաև Սերգեյ Միխալկովը, դժգոհում էին, որ ժամանակակից մանկական գրքերի «հիմնական թերությունը մեծահասակ հերոսների, առաջին հերթին առաջնորդների և ուսուցիչների պատկերների գունատությունն է, անբացատրելիությունը։ Առաջնորդներն ու մանկավարժները մեր շատ գրքերում խղճուկ բարոյաբանի դեր են տանում։ Նրանք հայտնվում են միայն ձանձրալի խրատներ կարդալու համար, ինչ-որ մեկին շտկելու, ինչ-որ բան իր տեղում դնելու համար։ Այս թերությամբ տառապում են նույնիսկ երեխաների համար լավագույն վեպերը (օրինակ՝ Ն. Նոսովի «Վիտյա Մալեևը դպրոցում և տանը»)[2]։

Ինքը՝ Նոսովը, բավականին սառն է խոսել պատմվածքի մասին և հավատացրել, որ ինքը արժանի չէ Ստալինյան մրցանակի։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1952 թվականին գրքի ամսագրային տարբերակն արժանացել է Ստալինյան մարցանակի երրորդ աստիճանի։

Էկրանացում[խմբագրել | խմբագրել կոդը]

1954 թվականին գրքի հիման վրա նկարահանվել է «Երկու ընկեր» ֆիլմը։ 2008 թվականին լույս է տեսել վիպակի աուդիոգիրքը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Вопреки встречающимся утверждениям, в начале восьмой главы было упомянуто имя Сталина, но в период десталинизации упоминание было убрано.
  2. По поводу критики С. Михалков, Н. Томан, Ю. Яковлев

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]