Վիտամին H
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| Վիտամին H | |
|---|---|
| Քիմիական բանաձև | C₁₀H₁₆N₂O₃S |
| Մոլային զանգված | 4,1E−25 kg գ/մոլ |
| Հալման ջերմաստիճան | 230 °C[1] °C |
| Քիմիական հատկություններ | |
| Դասակարգում | |
| CAS համար | 58-85-5 |
| PubChem | 171548 |
| EINECS համար | 200-399-3 |
| SMILES | C1C2C(C(S1)CCCCC(=O)O)NC(=O)N2 |
| ЕС | 200-399-3 |
| ChEBI | 149962 |
| Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) | |
Վիտամին H (Բիոտին)
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիտամին H-ը (բիոտին, B7) պատկանում է ջրալույծ վիտամինների խմբին։ Այն սպիտակ գույնի բյուրեղիկների տեսքով է, որոնք լուծվում են ջրում և օրգանական լուծիչներում։ Մասնակցում է ճարպաթթուների և գլիկոգենի սինթեզին։ Ոչնչանում է բարձր ջերմաստիճանի դեպքում։ Օրգանիզմի օրական պահանջը բիոտինի նկատմամբ կազմում է 30-80 մկգ։ Հղի կանանց դեպքում՝ 50-110 մկգ։
Վիտամին H-ի կենսաբանական դերը
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կարգավորում է շաքարի մակարդակը արյան մեջ, ինչպես նաև գլյուկոզի մասնակցությունը նյութափոխանակությանը։
- Ունի մեծ դեր սպիտակուցների յուրացման և ճարպերի այրման մեջ։
- Բիոտինը կարևոր է մազերի, եղունգների և մաշկի համար, ինչի համար էլ ստացել է «գեղեցկության վիտամին» անվանումը։
- Ունի մեծ դեր նյարդային համակարգի նորմալ գործունեության համար։
Բիոտինի թերվիտամինոզ և հիպերվիտամինոզ
[խմբագրել | խմբագրել կոդը]Օրգանիզմում բիոտինի անբավարար քանակության դեպքում արյան մեջ շաքարի և խոլեստերինի քանակը դառնում է անկայուն։ Կարող է առաջանալ անեմիա, ի հայտ է գալիս ընդհանուր թուլություն, ախորժակի կորուստ, դեպրեսիա։ Վիատմին H-ի անբավարարության նշաններ են մազաթափությունը, չոր մաշկը, ճարպակալումը։ Այս զարմանահրաշ վիտամինի հիպերվիտամինոզը չի առաջացնում որևէ խնդիր։
Բիոտինի քանակը տարբեր մթերքներում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բիոտին պարունակվում է բոլոր այն մթերքներում, որոնք օգտագործում ենք։
| Մթերքը(100 գ) | Պարունակվող քանակը |
|---|---|
| Տավարի լյարդ | 98 մկգ |
| Խոզի լյարդ | 80 մկգ |
| Եգիպտացորեն | 21 մկգ |
| Հավի ձու | 20․2 մկգ |
| Վարսակի փաթիլներ | 20 մկգ |
| Ոլոռ | 19 մկգ |
| Ցորեն | 10․5 մկգ |
| Թառափ | 10 մկգ |
| Պիստակ | 10 մկգ |
| Հավի միս | 10 մկգ |
| Վայրի ելակ | 4 մկգ |
| Սերուցք | 4 մկգ |
| Թթվասեր | 3․6 մկգ |
| Պանիր | 3․6 մկգ |
| Չիչխան | 3․3 մկգ |
Բիոտինի յուրացման խանգարումները
[խմբագրել | խմբագրել կոդը]Ձվի սպիտակուցում պարունակվում է ավիդին, որը խանգարում է բիոտինի յուրացմանը։ Հակաբիոտիկները և ալկոհոլը նույնպես խանգարում են բիոտինի սինթեզին և ներծծմանը։ Վիտամին H-ի ակտիվությունը բարձրացնելու համար խորհուրդ է տրվում համատեղել այն մագնեզիումի հետ։