Վիտալի Պոպկովի հուշարձան (Մոսկվա)
![]() Վիտալի Պոպկովի հուշարձանը | |
![]() | |
![]() | |
Տեսակ | հուշարձան |
Քանդակագործ | Լև Կերբել |
Ստեղծում | 1953 |
Երկիր | ![]() |
Բնակավայր | Meshchansky District? |
Շինության ձև | հուշարձան |
Նյութ | բրոնզ և գրանիտ |
Ներկա վիճակ | ՄԺՕ № 7736479000 |
![]() |
Վիտալի Պոպկովի հուշարձան (ռուս.՝ Памятник Виталию Попкову), Խորհրդային Միության կրկնակի հերոս, օդաչու Վիտալի Իվանովիչ Պոպկովի հուշարձան-կիսանդրին բացվել է 1953 թվականի նոյեմբերի 17-ին Մոսկվայում, Սամոտեչնայա փողոցի պուրակում։ Հուշարձանի հեղինակներն են քանդկագործ Լև Կերբելը և ճարտարապետ Լև Գոլուբովսկին[1]։ Հուշարձանն ունի տարածաշրջանային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտի կարգավիճակ[2]։
Պոպկովի բրոնզե կիսանդրին տեղադրվել է գրանիտե պատվանդանի վրա։ Քանդակագործը օդաչուին կերտել է տոնական հագուստով և պարգևներով[3]։ Կիսանդրու երեսը դիտողին է ուղղված, քանդակագործը կիսանդրուն փոխանցել է որոշակի տրամադրություն և դիտողի ուշադրությունը սևեռել Պոպկովի խիզախության, կամքի, ազնվության, մարդկային հատկանիշների վրա։ Արվեստաբան Ալեքսանդր Զամոշկինը գրել է.
![]() |
Խիզախ, ներքին լարվածությամբ բաց հմայիչ դեմքը գրավում է դիտողին՝ խոր վստահություն առաջացնելով հերոսի հանդեպ[4]։ | ![]() |
Հուշարձանի ուրվագիծը լավ է ընկալվում հեռվից և համապատասխանում է հրապարակի լանդշաֆտին[4]։
Պատվանդանն անքակտելիորեն կապված է կիսանդրուն և հուշարձանին հաղորդում է մոնումենտալություն։ Ուկրաինայից բերված գրանիտե մուգ կարմիր գլանաձև պատվանդանը խորանարդի մեջ է մտնում ստորին հատվածից[4]։ Պատվանդանի առջևի մասում կա բրոնզե տախտակ Պոպկովի երկրորդ՝ «Ոսկե աստղ» մեդալով պարգևատրման մասին տեքստով և նրա պատվին հուշարձան տեղադրելու հրամանի տեքստով[3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Кожевников Р. Ф. Памятники героям Советского Союза // Скульптурные памятники Москвы. — М.: Московский Рабочий, 1983.
- ↑ Вестник Мэра и Правительства Москвы № 65 ноябрь 2011 (2189)(չաշխատող հղում)
- ↑ 3,0 3,1 Бюст В.И. Попкова Archived 2018-05-29 at the Wayback Machine. // Узнай Москву
- ↑ 4,0 4,1 4,2 Замошкин А. И. Лев Ефимович Кербель. М. Советский художник. 1967. — С. 56